ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 604-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2025 թվականի հուլիսի 9-10-ը աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Արմեն Գրիգորյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Միքայել Ավետիսյանի, Արման Ղազարյանի, Արմեն Սահակյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի, Գևորգ Գալստյանի օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Արարատ Միրզոյանինը, Վահան Կոստանյանինը և Ռոբերտ Աբիսողոմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) Արթուր Գասպարյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
5. Ընդունել ի գիտություն, որ Ռուբեն Ռուբինյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2025 թվականի հուլիսի 9-ին՝ Երևան-Աբու Դաբի, իսկ հուլիսի 10-ին՝ Աբու Դաբի-Երևան երթուղով։
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
08.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 604-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Ն. Փաշինյան | - ՀՀ վարչապետ |
| Մ. Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ |
| Ա. Գրիգորյան | - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար |
| Ա. Միրզոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար |
| Ռ. Ռուբինյան | - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
| Վ. Կոստանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
| Ռ. Աբիսողոմոնյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
| Կ. Գրիգորյան |
- Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
| Ա. Գասպարյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ |
| Ն. Բաղդասարյան | - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
| Գ. Վանոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ |
| Կ. Գասպարյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
| Ա. Խաչատրյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ |
| Մ. Ավետիսյան | - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական (09.07.2025 թ.-11.07.2025 թ.) |
| Ա. Ղազարյան |
- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու |
| Ա. Սահակյան | - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական |
| Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
| Ա. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
| Տ. Մեհրաբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ |
| Գ. Գալստյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
08.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |