ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 118
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/4, ապրիլ 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
19.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«19» ապրիլի 1996թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 1996 թ. N 118

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Տավուշի ֆերմենտացիոն գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Տավուշի ֆերմենտացիոն գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. «Տավուշի ֆերմենտացիոն գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

1.3. «Տավուշի ֆերմենտացիոն գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 165320 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 132260 հազ. դրամ։

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 13226 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1. 6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 11683 հազ. դրամ։

1. 7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Տավուշի ֆերմենտացիոն գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել, ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.8. Սահմանել, որ «Տավուշի ֆերմենտացիոն գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.9. Սահմանել, որ «Տավուշի ֆերմենտացիոն գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տավուշի ֆերմենտացիոն գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10 օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.1. Թույլատրել «Ճաննախագիծ» ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը գնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Հայավտոճան» ՀԱՄ-ց վարձակալած 37325 հազ. դրամ արժեքով գույքը:

2.2. «Ճաննախագիծ» ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության արխիվային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը։

3.1. Սեփականաշնորհել «Խուստուփ» կոշիկի փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Խուստուփ» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. «Խուստուփ» կոշիկի փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

3.3. «Խուստուփ» կոշիկի փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 12002 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը 9600 հազ. դրամ։

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1920 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։

3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 8492 հազ. դրամ։

3. 7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Խուստուփ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3. 8. Սահմանել, որ «Խուստուփ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

3. 9. Սահմանել, որ «Խուստուփ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3. 10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Խուստուփ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

4. 1. Սեփականաշնորհել «Երևանի փորձարարական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Երևանի փորձարարական գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

4. 2. «Երևանի փորձարարական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Ավտոտեխնիկա» արտադրական կոոպերատիվն ու «Կվարց» գիտաարտադրական անհատական ձեռնարկությանը վարձակալության տրված գույքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել դրանց վարձակալներին։

4. 3. «Երևանի փորձարարական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4. 4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 15784 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 12630 հազ. դրամ:

4. 5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1263 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

4. 6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1233 հազ. դրամ։

4. 7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Երևանի փորձարարական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

4. 8. Սահմանել, որ «Երևանի փորձարարական գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

4. 9. Սահմանել, որ «Երևանի փորձարարական գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետ,, և ավարտվում 35 օրվա ընթացքում։

4. 10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի փորձարարական գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

5.1. Թույլատրել «Ավտոտեխնիկա» արտադրական կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Երևանի փորձարարական գործարան» փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալած 1002 հազ. դրամ արժեքով գույքը։

5.2, Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

6. 1. Թույլատրել «Արգիշտի» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունից վարձակալած 11897 հազ. դրամ արժեքով գույքը։

6, 2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

7.1. Թույլատրել «Ինստրումենտալշչիկ»  արտադրական կոոպերատիվին գնել «Հաշվիչ գործարան» պետական ձեռնարկությունից վարձակալած 2587 հազ. դրամ արժեքով գույքը։

7. 2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

8.1. Սեփականաշնորհել «Մասիսի շրջանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մասիսի շրջանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության։

8. 2. «Մասիսի շրջանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

8. 3. «Մասիսի շրջանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

8. 4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 1059 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 847 հազ. դրամ։

8. 5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 847 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։

8. 6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 985 հազ. դրամ։

8. 7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Մասիսի շրջանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

8. 8. Սահմանել, որ «Մասիսի շրջանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

8. 9. Սահմանել, որ «Մասիսի շրջանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

8. 10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մասիսի շրջանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

9. 1. Սեփականաշնորհել «Չինչինի ճագարաբուծական տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ «Չինչինի ճագարաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

9. 2. «Չինչինի ճագարաբուծական տնտեսություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

9.3. «Չինչինի ճագարաբուծական տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 859 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 859 հազ. դրամ։

9. 5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 859 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։

9. 6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 492 հազ. դրամ։

9. 7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Չինչինի ճագարաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

9. 8. Սահմանել, որ «Չինչինի ճագարաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

9. 9. Սահմանել, որ «Չինչինի ճագարաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

9. 10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Չինչինի ճագարաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 19-ից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 
 
 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան