ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
|
«11» հունիսի 2025 թ. ք. Երևան |
N 1256-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00108 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական միասնական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից 2025 թվականի մայիսի 19-ի քաղվածքը և «ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի մայիսի 29-ին ներկայացրած դիմումը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Ընդունել ի գիտություն, որ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանումը փոփոխվել է «ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:
2․ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00108 լիցենզիան և N 0001 ներդիրը վերաձևակերպել՝ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» բառերը փոխարինել «ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ» բառերով:
3. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին`
1) օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով սույն հրամանի վերաբերյալ իրազեկել և վերաձևակերպված լիցենզիան պատշաճ ձևով հանձնել «ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2) ապահովել համապատասխան գրառումների կատարումը գրանցամատյանում:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
|
Նախարար`
6/11/2025 |
Դ. Խուդաթյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|