ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ Հ.78 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔՈՒՄ ԱԼԵՀԱՎԱՔ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2602-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2602-Ա

«30» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ Հ.78 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔՈՒՄ ԱԼԵՀԱՎԱՔ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի ժ/պ՝ Բաբկեն Սեդրակյանի գրությունը և «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության դիմումը՝ Բաղրամյան պողոտա հ.78 հասցեում գտնվող շենքի տանիքում բջջային կապի ալեհավաք տեղադրելու համար թույլտվություն տալու մասին:

Բաղրամյան պողոտա հ.78 հասցեում գտնվող շենքն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերությանը, տարածքի համար 2011 թվականի մարտի 4-ին կնքվել է հ.724 գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը և 2013 թվականի փետրվարի 15-ին հ.491 համաձայնագիրը, որոնցից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21022013-01-2477 վկայական:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 28-րդ գլխի դրույթներով և 693-րդ հոդվածի 2-րդ մասով.

1. Թույլատրել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերությանը՝ Բաղրամյան պողոտա հ.78 հասցեում գտնվող շենքի տանիքում, համաձայն կցված սխեմատիկ գծագրի նշված հատվածը տրամադրել «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությանը (գրանցման համար՝ 286.120.1110041, ՀՎՀՀ՝ 00024873) ՀՀ օրենսդրության համաձայն՝ կապի ալեհավաք տեղադրելու համար:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շ. Գրիգորյանը:

 

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան