ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
3 հուլիսի 2025 թվականի ք. Երևան |
թիվ 77-Ա |
«ՅՈՐՆԵԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասը, «ՅՈՐՆԵԹ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2025 թվականի հունիսի 24-ի դիմումը և հաշվի առնելով, որ «ՅՈՐՆԵԹ» ՍՊ ընկերության 06.07.2015 թ. թիվ 203 լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է 2025 թվականի հուլիսի 7-ին` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ՅՈՐՆԵԹ» ՍՊ ընկերության դիմումը և 2025 թվականի հուլիսի 7-ից տրամադրել Երևան քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՐՆԵԹ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
2025 թ. հուլիսի 3 ք. Երևան |