ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2025 թվականի N 882-Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Կադաստրի կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք., Արևելյան փողոց 4 վարչական շենք հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 27,14 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 23062025-06-0050, այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Կադաստրի կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:
2. Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
03.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |