ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 433-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2025 թվականի փետրվարի 28-ին կնքված՝ N 0592766-3 (001795) պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Թումո Կապան» կենտրոնի համար էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում՝ 4,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2024 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված՝ N 453976910 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Թումո Կապան» կենտրոնի համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 30,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
02.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|