ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի Հ.1726-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2561-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
26.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2561-Ա

«26» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի Հ.1726-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 27.09.2023թ. տրված հ.Կ-27092023-01-0028 որոշումը.

1. Երևանի քաղաքապետի 2023 թվականի հունիսի 26-ի «Երևան, Նոր Նորք, Թևոսյան փողոց հ.12 հասցեում՝ սեփականության իրավունքով «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու մասին» հ.1726-Ա որոշումը լրացնել նոր 1.1 կետով հետևյալ խմբագրությամբ.

«1.1 Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ․204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևան, Նոր Նորք, Թևոսյան փողոց հ.12 հասցեում գտնվող 33434.0 քառ.մետր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն (օգտագործման նպատակը)՝ տրանսպորտի հողեր։

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան