ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2559-Ա |
«26» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.7030-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.06.2025թ. հ.20-Ել-26861 եզրակացությունը, ինչպես նաև Վեներա Հովհաննիսյանի՝ ի դեմս ներկայացուցչի 03.08.2023թ. հ.Դ-94985-23 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 22-ի «Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի հ.53/1 բնակելի տան նկատմամբ Վեներա Վաղինակի Հովհաննիսյանի գույքային իրավունքները վերականգնելու, 250.0քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.7030-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) Որոշումը լրացնել նոր 1.1 կետով` հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ․204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա, Երևան քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի հ.53/1 հասցեում գտնվող 550.0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:».
2) Որոշման 3-րդ կետում` «քաղաքապետի օգնականին» բառերը փոխարինել «քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|