ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՇԱՎԻՐ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2560-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
26.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2560-Ա

«26» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՇԱՎԻՐ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արշավիր Սարգսյանի լ/ա Հայկ Շահբազյանի դիմումը՝ Ջամբուլի փողոցի հ.29/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արշավիր Սարգսյանին պատկանող շինության զբաղեցրած /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21072023-01-0343 վկայական/ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21072023-01-0343 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 28.02.2025թ. հ.ԴԳ-1554, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 03.03.2025թ. հ.ՄՇ/6696, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 05.03.2025թ. հ.53/53.13/1387-2025 և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի 05.03.2025թ. հ.449/25-1 գրությունները:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ․21072023-01-0343 վկայականում ամրագրված 133․4քմ մակերեսով հողամասը և 2289․72 քմ մակերեսով հողամասից՝ 2059․04քմ մակերեսով հողամասն ընդգրկված են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում (կետ 11), իսկ 230.68քմ-ն (ըստ լիցենզավորված անձի կողմից իրականացված չափագրության) ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։

Քննարկվող հողամասը ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածա-գնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 6-րդ գոտում /ծածկագիր՝01-007-0210-0014-001, Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի օգոստոսի 10-ի h.484-Ն որոշում, տող՝ 54216/:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/25031-25 եզրակացությունը.

1. Ջամբուլի փողոցի հ.29/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արշավիր Սարգսյանին պատկանող շինության զբաղեցրած 230.68քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) վերջինիս՝ սույն որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 6-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 8.832.737 /ութ միլիոն ութ հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ և գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին Երևանի քաղաքապետի անունից, կնքել հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր` Արշավիր Սարգսյանի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումը, հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և պայմանագրի նախապատրաստման համար տեղական վճարները հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև միասնական տեղեկանքը ներկայացնելուց հետո:

3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասի ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշման առաջին կետը համարվում է ուժը կորցրած:

4. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան