ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2577-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
26.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2577-Ա

«26» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

26.06.2025 թ.

հ. 2577-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Անուշ Ջուրյան
/լիազորված անձ/
«ԵՐԵՎԱՆԻ «ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿ» ԲԲԸ
/սեփականատեր/

Կոմիտասի պողոտա, 59/12 շենք, 2-րդ մասնաշենք, հ.160

տարածք

«ԵՐԵՎԱՆԻ «ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի 59/12 շենքի 2-րդ մասնաշենքի հ.160 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.11062025-01-0042/ բաժանման հատակագծով առանձնացվող 222.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, 59/12 շենք, 2-րդ մասնաշենք, շինություն հ.160/1

010336XFML2V

 

2

Անուշ Ջուրյան
/լիազորված անձ/
«ԵՐԵՎԱՆԻ «ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿ» ԲԲԸ
/սեփականատեր/

Կոմիտասի պողոտա, 59/12 շենք, 2-րդ մասնաշենք, հ.160

տարածք

«ԵՐԵՎԱՆԻ «ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի 59/12 շենքի 2-րդ մասնաշենքի հ.160 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.11062025-01-0042/ բաժանման հատակագծով առանձնացվող 140.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, 59/12 շենք, 2-րդ մասնաշենք, շինություն հ.160/2

01033UC28ZYT

 

3

Արմեն Համբարձումյան

Ռուբինյանց փողոց, հ.2 շենք, հ.65

բնակարան

Արմեն Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Ռուբինյանց փողոցի հ.2 շենքի հ.65 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.02062025-01-0149 ընդհ. բաժն. 1.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 55.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ռուբինյանց փողոց, հ.2 շենք, բն.65/1

01123TGDKKZR

 

4

«ԷՆՋԼՍ ՀԱՈՒԶ» ՍՊԸ

Գ. Զոհրապի փողոց, հ.124/1

հողամաս

«ԷՆՋԼՍ ՀԱՈՒԶ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Զոհրապի փողոցի հ.124/1 հասցեում գտնվող շինությունների /վկ. հ.03012022-01-0306/ բաժանման հատակագծով առանձնացվող 4634.56քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Գ. Զոհրապի փողոց, հ.124/3

01013HJB72UL

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան