ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2582-Ա |
«27» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի27.06.2025 թ. հ. 2582-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Արմեն Աբովյան /լիազորված անձ/ |
Օրբիտա 114-րդ թաղամաս, հ.47 |
այգետնակ |
Օրբիտա 114-րդ թաղամասի հ.47 հասցեում գտնվող այգետնակին /սեփականության իրավունքի 30.04.2025թ. հ.2902 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 1-ին զանգված, հ.114/47 |
01053J8CZGG8 |
|
|
2 |
Անատոլյա Խառատյան /լիազորված անձ/ |
Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/183 և Հաղթանակի 152-րդ տեղամաս հ.2 |
հողամաս |
Վահե Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/183 և Հաղթանակի 152-րդ տեղամասի հ.2 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ. 19062025-01-0036 և հ.23022024-01-0388 / ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/183 |
010739NVRD8L |
|
|
3 |
Էվելինա Մամիկոնյան |
Նուբարաշեն «Բ-8» թաղամաս, հ.10 |
հողամաս |
Անշարժ գույքի մասի առուվաճառքի 12.06.2025թ. հ.4430 պայմանագրով, Էվելինա Մամիկոնյանի կողմից ձեռք բերված Նուբարաշեն «Բ-8» թաղամասի հ.10 հասցեում գտնվող 304.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Բ-8» թաղամաս, հ.10/1 |
01103LEKBDPV |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |