ՈՒՂՂՈՒՄ
Նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում պաշտոնական հրապարակման համար ներկայացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 31–Ն նորմատիվ իրավական ակտի (այսուհետ՝ Որոշում) հավելվածներում կատարողի կողմից թույլ են տրվել տեխնիկական վրիպումներ՝ մասնավորապես թվային արժեքները սխալ մուտքագրելու պատճառով գոյացել են անճշտություններ հավելվածի 4111, 4112 և 4511 տնտեսագիտական դասակարգման հոդվածներում, սակայն ընդհանուր հանրագումարային փոփոխություն տեղի չի ունեցել:
Հաշվի առնելով, վերոգրյալը և այն, որ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի կողմից 2025թ. հունիսի 25-ին հրապարակված Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի հուլիսի 01-ին՝ խնդրում ենք հրապարակված ակտի հավելվածում կատարել ուղղում՝ Որոշման նախորդիվ ուղարկված հավելվածը փոխարինելով կից ուղարկվող ճշտված հավելվածով:
Առդիր` 1 (մեկ) էլեկտրոնային նյութ:
2025.06.27
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|