ՈՒՂՂՈՒՄ 2025.06.25 N 31-Ն ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ուղղ.25-14Ն
Տիպ
Ուղղում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2025
Ընդունման ամսաթիվ
27.06.2025
Ստորագրման ամսաթիվ
27.06.2025

ՈՒՂՂՈՒՄ

 

 Նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում պաշտոնական հրապարակման համար ներկայացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 31–Ն նորմատիվ իրավական ակտի (այսուհետ՝ Որոշում) հավելվածներում կատարողի կողմից թույլ են տրվել տեխնիկական վրիպումներ՝ մասնավորապես թվային արժեքները սխալ մուտքագրելու պատճառով գոյացել են անճշտություններ հավելվածի 4111, 4112 և 4511 տնտեսագիտական դասակարգման հոդվածներում, սակայն ընդհանուր հանրագումարային փոփոխություն տեղի չի ունեցել:

 Հաշվի առնելով, վերոգրյալը և այն, որ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի կողմից 2025թ. հունիսի 25-ին հրապարակված Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի հուլիսի 01-ին՝ խնդրում ենք հրապարակված ակտի հավելվածում կատարել ուղղում՝ Որոշման նախորդիվ ուղարկված հավելվածը փոխարինելով կից ուղարկվող ճշտված հավելվածով:

 Առդիր` 1 (մեկ) էլեկտրոնային նյութ:

 

 

2025.06.27

 

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարան

 

Հավելված՝

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու

 2025 թվականիհունիսի 20-ի N 31-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2025 թվական: