ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 1993 թ. N 215
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերը և պետական առաջադրանքը, համաձայն N N 1-16 հավելվածների*):
2. Պետական պատվեր և պետական առաջադրանք տեղադրող լիազորված մարմիններին` երեքշաբաթյա ժամկետում իրականացնել պետական պատվերի ու պետական առաջադրանքի տեղադրում` պայմանագրերի կնքում տնտեսավարող սուբյեկտների հետ: Կնքված պայմանագրի մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, իսկ պատճենը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն` տեղյակ պահելով ճյուղային նախարարություններին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին իջեցնել պետական պատվերով սահմանված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) սպառողների ցանկը` հատկացված սահմանաքանակներով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի մասին» N 542 որոշման N 2 հավելվածով ստանդարտացման և չափաբանության ազգային համակարգի մշակման, բնակավայրերի գլխավոր հատակագծի և մանրակրկիտ հատակագծերի նախագծերի, սեյսմիկրոշրջանացման քարտեզների և ինժեներական պաշտպանության սխեմաների մշակման աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի վարկային էմիսիայի հաշվին կատարվող ծախսերի շրջանակներում քաղաքների և շրջանների կոմունալ-բնակարանային տնտեսության 1993/94 թվականների ձմռան նախապատրաստման, աղետի գոտու բնակչության և փախստականների պետական բնակարանային շինարարության, սահմանամերձ շրջաններում ավերածությունների հետևանքների վերացման միջոցառումները ձևակերպել պետական պատվերի փաթեթում և երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
6. Հաստատել սույն որոշման 3-րդ հավելվածը (գաղտնի):
7. Պետական պատվեր և պետական առաջադրանք տեղադրող լիազորված մարմիններին, պետական պատվեր և պետական առաջադրանք կատարող ձեռնարկություններին ու կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կողմից հաստատված ձևերով և ժամկետներում հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վիճպետվարչություն:
8. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի կատարման ընթացքի մասին, ըստ համապատասխան վիճակագրական ձևերի ու ցուցանիշների, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել եռամսյա հաշվետվություն, ինչպես նաև մեկամսյա օպերատիվ տեղեկատվություններ:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի ձևավորման ու տեղադրման աշխատանքների կազմակերպման մասին» N 19 որոշման N 3 հավելվածը լրացնել`
ա) 6-րդ կետը հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Պետական առաջադրանք կատարող տնտեսավարող սուբյեկտն իջեցված հատակարգագրերի ծավալների սահմաններում առաջադրանք տեղադրող լիազորված մարմնին ներկայացնում է արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) մատակարարումների վերաբերյալ անմիջական սպառողի հետ կնքած պայմանագիր: Այդ դեպքում պետական առաջադրանք տեղադրող լիազորված մարմինը ելնում է ներկայացված առաջարկից և կազմակերպում արտադրանքի և ապրանքների մատակարարումը: Ընդ որում, պետական առաջադրանք կատարող տնտեսավարող սուբյեկտը պայմանագրի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում առաջադրանք տեղադրող լիազորված մարմնին».
բ) 7-րդ կետի սկիզբը հետևյալ բառերով`
«Պետական առաջադրանք կատարողի կողմից անմիջական սպառողի հետ պայմանագիր չկնքելու դեպքում...»
10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի հետ համատեղ քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 1993 թվականի պետական պատվերում և պետական առաջադրանքում աղբահանման հարցն ընդգրկելու վերաբերյալ.
բ) մեկշաբաթյա ժամկետում քննության առնել հում նավթից ստացվող նավթամթերքների` մազութի, դիզելային վառելիքի, բենզինի լրացուցիչ քանակների Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական առաջադրանքներում ձևակերպման հարցը.
գ) նախապատրաստել Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրության նախագիծ` Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերով և պետական առաջադրանքով ստացվող նավթամթերքների, գազի, հացի ծավալների համապատասխան մասը որպես պետական պաշարներ` այդ թվում պետական ռեզերվներ, ձևավորելու մասին:
______________
*) Հավելվածները չեն բերվում:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |