ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 568-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին մասնակցելու նպատակով` 2025 թվականի հուլիսի 6-10-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության ներքոնշյալ անդամների` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել՝
1) Գևորգ Քոչարյանինը և Տաթևիկ Խաչատրյանինը՝ հրավիրող կողմի միջոցների հաշվին.
2) Սերգեյ Շահնազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության ներքոնշյալ անդամների՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են՝
1) Եղիազար Ավագյանինը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության «դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն» ծրագրի «արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով.
2) Արմեն Ասատրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին հատկացված միջոցների հաշվին.
3) Լիլիթ Ալեքսանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հատկացված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ վարչապետի N 568-Ա որոշման |
ԿԱԶՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՓԱՐԻԶ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Գ. Քոչարյան | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար, 06.07.2025 թ. - 10.07.2025 թ.) | |
| Ե. Ավագյան | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (06.07.2025 թ.-09.07.2025 թ., համաձայնությամբ) | |
| Լ. Ալեքսանյան | ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ (06.07.2025 թ. - 09.07.2025 թ., համաձայնությամբ) | |
| Ա. Ասատրյան | ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական (06.07.2025 թ. - 09.07.2025 թ., համաձայնությամբ) | |
| Տ. Խաչատրյան | ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ (06.07.2025 թ. - 10.07.2025 թ.) | |
| Ս. Շահնազարյան | ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ (07.07.2025 թ.- 09.07.2025 թ.) |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
30.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|