ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 411-Ա
«ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՏՉԵԼԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն կողմից իրականացվող` 2,877,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մատչելի խաղահրապարակ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01212788) «Մագնոն Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05554853) 2025 թվականի հունիսի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,877,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
27.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 411-Ա որոշման |
«ՄԱՏՉԵԼԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքում հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելի խաղահրապարակի կառուցում։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Առաքելություն Արևելք» միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություն (Լուկասեյ 13, Հելերուփ, Դանիա։ CVR 1472 3692) |
|
4. |
Ծրագրի կատարողը |
«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն (ՀՎՀՀ` 01212788, Երևան, Կորյունի 19-ա, շենք 7) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Տավուշի մարզ, Իջևան, Բլբուլյան 4-րդ նրբ․ / 4։ Սոցիալական բնագավառ |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
2,877,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի «Երեխաների զարգացման և սոցիալական ներառման» կենտրոնի 190 հաշմանդամություն ունեցող երեխաներ։ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Խաղահրապարակի խաղասարքերի ձեռքբերում և տեղադրում՝ 2,877,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Խաղահրապարակի խաղասարքերի ձեռքբերման ու տեղադրման աշխատանքների իրականացում` 2,877,000 դրամ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնք |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«Առաքելություն Արևելք» միջազգային կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
27.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|