ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՏՉԵԼԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 411-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 411-Ա

 

«ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՏՉԵԼԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն կողմից իրականացվող` 2,877,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մատչելի խաղահրապարակ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01212788) «Մագնոն Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05554853) 2025 թվականի հունիսի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,877,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

27.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 411-Ա որոշման

 

«ՄԱՏՉԵԼԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքում հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելի խաղահրապարակի կառուցում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Առաքելություն Արևելք» միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություն (Լուկասեյ 13, Հելերուփ, Դանիա։ CVR 1472 3692)

4.

Ծրագրի կատարողը

«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն (ՀՎՀՀ` 01212788, Երևան, Կորյունի 19-ա, շենք 7)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Տավուշի մարզ, Իջևան, Բլբուլյան 4-րդ նրբ․ / 4։ Սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

2,877,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի «Երեխաների զարգացման և սոցիալական ներառման» կենտրոնի 190 հաշմանդամություն ունեցող երեխաներ։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Խաղահրապարակի խաղասարքերի ձեռքբերում և տեղադրում՝ 2,877,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Խաղահրապարակի խաղասարքերի ձեռքբերման ու տեղադրման աշխատանքների իրականացում` 2,877,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպչական ծախսերը

Չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Առաքելություն Արևելք» միջազգային կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական

որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

27.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ