ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2519-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2519-Ա

«25» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.

1. Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով նախատեսված Կենտրոն վարչական շրջանի՝ սույն որոշմանը կից հավելվածով ներկայացված հասցեներում հենապատերի վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով:

2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

25.06.2025թ.

հ. 2519-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ՀԵՆԱՊԱՏԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

N

Աշխատանքի անվանումը

Հասցեն

1

Հենապատերի վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերում

Ծիծեռնակաբերդի խճուղի դեպի Համալիր

2

Հենապատերի վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերում

Իսակովի 4/1

3

Հենապատերի վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերում

Փարպեցի 11

եկեղեցու բակ

4

Հենապատերի վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերում

Կողբացի դեպի Լալայանց 47ա

5

Հենապատերի վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերում

Սիլվա Կապուտիկյան 2

6

Հենապատերի վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերում

Դեմիրճյան 31

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան