ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2517-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2517-Ա

«25» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Արաիկ Իկիլիկյան Հրաչի» ԱՁ-ի կողմից լիազորված անձ Գայանե Մարտունի Շամիրյանի դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 264-Ն որոշման հավելվածի 17-րդ կետով.

1․ «Արաիկ Իկիլիկյան Հրաչի» ԱՁ-ին՝ 2025 թվականի (ընթացիկ տարվա) համար թույլատրել «Yerevan» dental clinic-«Երևան» ատամնաբուժական և էսթետիկ բժշկության կլինիկայի (այսուհետ՝ կլինիկա) կողմից ծառայությունների մատուցման գործընթացում օգտագործել Երևանի անվանումը:

2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի անվանումը կլինիկայի ծառայությունների մատուցման գործընթացում օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքը վճարված է:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան