ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ն. ՉԱՐԲԱԽԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.4 ԵՎ Ն.ՉԱՐԲԱԽԻ ՓՈՂՈՑԻ Հ.72 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2511-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2511-Ա

«25» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ն. ՉԱՐԲԱԽԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.4 ԵՎ Ն.ՉԱՐԲԱԽԻ ՓՈՂՈՑԻ Հ.72 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անդրանիկ և Հովհաննես Ալոյանների լ/ա Մարգարիտա Պողոսյանի դիմումը՝ Ն.Չարբախի 5-րդ փողոցի հ.4 և Ն.Չարբախի հ.72 հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 25.12.1995 թ. հ.Ա039036 պետական ակտը, Երևանի քաղսովետի բնակարանային տնտեսության վարչության 06.06.1959 թ. գույքային թերթը /հ.172 տոմար 4 թերթ/, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2022 թվականի դեկտեմբերի 06-ի հ.28190 հ.28191, և 2024 թվականի փետրվարի 22-ի հ.2647, հ.2648, հ.2649 և հ.2650 լրացուցիչ վկայագրերը և 2022 թվականի դեկտեմբերի 06-ի հ.28188 և հ.28189 նոտարական ԱԿՏ-երը։

ՀՀ կառավարության 04.06.2020 թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի Ն.Չարբախի 5-րդ փողոցի հ.4 տան հասցեում գտնվող հողամասը գտնվում է 10-րդ գոտում և Ն.Չարբախի փողոցի հ.72 հասցեում գտնվող հողամասը գտնվում է 11-րդ գոտում։

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն.Չարբախի 5-րդ փողոցի հ.4 և Ն․Չարբախի փողոցի հ.72 հասցեներում (01-011-0153-0017 և 01-011-0283-0015 կադաստրային ծածկագրերով) հողամասերի մակերեսները՝ փաստացի չափագրությամբ համապատասխանաբար կազմում են 950.0քմ (տնամերձ) և 0.51հա (պտղատու այգի)։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ Դ-160428-25 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Անդրանիկ և Հովհաննես Ալոյաններին փոխանցված, Ն.Չարբախի 5-րդ փողոցի հ.4 /տնամերձ/ և Ն.Չարբախի հ.72 /պտղատու այգի/ հասցեներում գտնվող հողամասերի սահմանները որոշվում են համապատասխանաբար՝ 950.0քմ և 5100.0քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան