ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2510-Ա |
«25» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԱՅԻՍԻ 9 ՓՈՂՈՑԻ Հ.4 ՇԵՆՔԻ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սեդա Սուքիասյանի դիմումը` Մայիսի 9 փողոցի հ.4 շենքի հ.2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սեդա Սուքիասյանին պատկանող բնակարանի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 07.10.2008 թ. հ.2612227 վկայական) գործառական նշանակությունը ոչ բնակելի սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.06.2025 թվականի հ.Դ-49687-25 եզրակացությունը.
1. Մայիսի 9 փողոցի հ.4 շենքի հ.2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սեդա Սուքիասյանին պատկանող բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|