ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
24 հունիսի 2025 թ. |
N 372-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Կաղնուտ» այգուն հարակից, Փիրումյաններ փողոցին զուգահեռ, ճանապարհահատվածն (սկսվում է Տիգրան Պետրոսյան փողոցից, հասնում՝ 6/7 հասցեի հարակից տարածք) անվանակոչել հայ երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի անվամբ՝ «Օֆելյա Համբարձումյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025թ. հունիսի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 10.02.2026, N 490-Ն | 24.06.2025, N 372-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|