ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2025 թվականի N 868-Ա
ՄԱՐԶԻԿՆԵՐ ՔՐԻՍՏԻԱՆ ԼՅՈՒՍԻԵՆ ՎԻՏԱԼԻՆ, ՎԱՐԱԶԴԱՏ ԱՐԱՅԻ ԼԱԼԱՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՍԱՄՎԵԼԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ, ՆԱՐԵԿ ՆԻԿԱԼԻ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ, ԲՈՐԻՍ ՊԵՏՐՈՍԻ ՇԱՏՎԵՐՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 2.1-ին ու 2.2-րդ ենթակետերով և 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող Քրիստիան Լուսիեն Վիտալին (ծնված` 1997 թվականի մարտի 21-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).
2) Վարազդատ Արայի Լալայանին (ծնված` 1999 թվականի մայիսի 1-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակշին 3 բանավան, Մոդուլ 5, բն. 2, 2024 թվականի ամառային 33-րդ օլիմպիադայի ծանրամարտի 2-րդ մրցանակակիր).
3) Կարեն Սամվելի Ավագյանին (ծնված` 1999 թվականի մայիսի 12-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ, գ. Հայթաղ, Առաքելյան 46, ծանրամարտի երիտասարդների (մինչև 23 տարեկանների) Եվրոպայի 2021 թվականի առաջնության հաղթող՝ 1-ին մրցանակակիր, նախորդ տարկետումը տրամադրվել է ՀՀ կառավարության 22.07.2021 թ. N 1190-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 12.05.2025 թ.).
4) Նարեկ Նիկալի Դալլաքյանին (ծնված` 1999 թվականի հունիսի 9-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, գ. Դսեղ, 26 փ., տ. 14, սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր, սամբոյի Եվրոպայի 2024 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր, վերջին տարկետումը տրամադրվել է ՀՀ կառավարության 22.07.2021 թ. N 1190-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 09.06.2025 թ.).
5) Բորիս Պետրոսի Շատվերյանին (ծնված` 1999 թվականի փետրվարի 12-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սարալանջ, շ. 30, բն. 15, սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր, սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր, վերջին տարկետումը տրամադրվել է ՀՀ կառավարության 22.07.2021 թ. N 1190-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 12.02.2025 թ.).
6) Հայկ Միքայելի Մարտիրոսյանին՝ (ծնված` 2000 թվականի հուլիսի 14-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Բյուրավան, Ե. Չարենցի փ., տ. 3, շախմատի միջազգային գրոսմայստեր):
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |