ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2025 թվականի N 111-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 195-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 195-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․ Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 14207,9 հազար ՀՀ դրամով։
2․ Ծախսային մասով․
06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 14207․9 հազար ՀՀ դրամ։
06-4-1 (Փողոցների լուսավորում) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածից պակասեցնել 3000․0 հազար ՀՀ դրամ։
09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 6000․0 հազար ՀՀ դրամ,
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 6000․0 հազար ՀՀ դրամ,
5132 (Ոչ նյութական հիմնական միջոցներ) հոդվածին ավելացնել 3000․0 հազար ՀՀ դրամ։
09-5-1 (Արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի
4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 7000․0 հազար ՀՀ դրամ,
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 7000․0 հազար ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
|
Կողմ -16 ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար՝ |
Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
20.06.2025թ.
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի փոփոխության
Հայաստանի Հանրապետության Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 195-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի պահանջով և դրա անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ այն ուղղված է Մեծամոր համայնքի զարգացմանը նպաստելուն՝ բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա:
Եկամտային մասով ավելացումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրով իրականացվող Մեծամոր քաղաքի 4 հարթ տանիքների վերանորոգման աշխատանքների պետության մասնաբաժնի գումարը հատկացնելու հետ։
Ծախսային մասով բնակարանային շինարարություն նախահաշվի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածի ավելացումն անհրաժեշտ է Մեծամոր քաղաքի հարթ տանիքների վերանորոգման աշխատանքների պետության մասնաբաժինը վճարելու համար։
Փողոցների լուսավորում նախահաշվի շենքների և շինությունների կառուցում հոդվածը պակասեցվում է, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը։
Նախադպրոցական կրթություն նախահաշվի հատուկ նպատակային այլ նյութեր հոդվածի ավելացումն անհրաժեշտ է Մեծամոր քաղաքի թիվ 3 մսուր մանկապարտեզի և Տանձուտ բնակավայրի մանկապարտեզի կարիքներից ելնելով հատուկ նպատակային ապրանքների ձեռք բերման համար։ Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին հոդվածից պակասեցվում է, քանի որ առաջացել է տնտեսում։ Ոչ նյութական հիմնական միջոցներ հոդվածի ավելացումն անհրաժեշտ է Մեծամոր համայնքի ենթակայության տակ գտնվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին համակարգչային ծրագրի ձեռքբերման համար։
Արտադպրոցական դաստիարակություն նախահաշվի հատուկ նպատակային այլ նյութեր հոդվածի ավելացումն անհրաժեշտ է Մեծամորի «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի պատուհանների և դռների ձեռքբերման համար։ Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին հոդվածից պակասեցվում է, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը։
|
Համայնքի ղեկավար՝ |
Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|