ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2505-Ա |
«25» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվի նախագահի գրությունը՝ Երևանի Շենգավիթի Արարատյան փողոցի հ.4 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 06․06․2024թ․ N 06062024-01-0226 վկայական) 01-011-0361-0158 կադաստրային ծածկագրով 552․36քմ մակերեսով հողամասի սահմանները ճշտելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կատարված տեղագրական հանույթը, ՀՀ կադաստրի կոմիտեի 27․03․2025թ․ հ․ԱՏ‑27032025-01-0852 տեղեկանքը և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի 16.05.2025թ. հ.04/12.10/3446-25 գրությունը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 552․36քմ, որքան որ ամրագրված է իրավունքների պետական գրանցման 06․06․2024թ․ N 06062024-01-0226 վկայականում, սակայն առկա է հողամասի տեղադիրքի շեղում։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի, հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 5-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության № Ն/19502-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Երևանի Շենգավիթի Արարատյան փողոցի հ.4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին պատկանող հողամասի սահմանները որոշվում են 552․36քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:
| Տ. Ավինյան |