ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 1993 թ. N 19
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի ձևավորման ու տեղադրման աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 1993 թվականի պետական պատվերով սահմանված պետական կարիքների բավարարման և ֆինանսավորման հայտ-պահանջագրերը, համաձայն N 1 հավելվածին կից ձևերի ու արտադրանքի անվանացանկի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում կոնկրետացնել հանրապետական և տեղական նշանակության հաստատված պետական ծրագրերով 1993 թվականի համար նախատեսված միջոցառումները, ճշգրտել արտադրանքի գնումների և մատակարարումների ծավալները, ինչպես նաև կատարել պետական պատվերների նախնական ամրակցումներ (ըստ պատվեր տեղադրող լիազորված մարմինների):
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ, համաձայն ներկայացված հայտ-պահանջագրերի, վերլուծել ու հաշվեկշռել 1993 թվականի պետական պատվերն ըստ բյուջեի ծախսերի ուղղությունների ընդհանուր բյուջետային հատկացումների սահմաններում և մեկուկեսամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի նախագծերի փաթեթը:
4. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերով սահմանված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների և մատակարարումների կարգը», համաձայն N 1 հավելվածի:
5. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերով սահմանված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների և մատակարարումների պետական պատվերի պայմանագրերի նախապատրաստման և կնքման կարգը», համաձայն N 2 հավելվածի:
6. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական առաջադրանքով սահմանված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) մատակարարումների կարգը», համաձայն N 3 հավելվածի:
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների ներկայացմամբ քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սահմանափակ անվանացանկի արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ցանկը, որի գնումների ու մատակարարումների պետական պատվերի պայմանագրի կնքումը պարտադիր է այդ արտադրանքի թողարկման մեջ մասնագիտացված ձեռնարկությունների համար:
8. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի կատարման ընթացքի հաշվառման համար մտցնել վիճակագրական հաշվետվության համապատասխան ձևեր ու ցուցանիշներ և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամենամսյա հաշվետվություն:
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` վերահսկողություն իրականացնել պետական պատվերով նախատեսված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների և մատակարարումների նկատմամբ:
10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ, սույն որոշման կիրարկման արդյունքների հիման վրա մինչև 1993 թվականի մայիսի 1-ը քննության առնել և ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն:
11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների մասնակցությամբ ուսումնասիրել պետական պատվերի կանոնակարգման նորմատիվային նոր համակարգ ստեղծելու հարցը և մինչև 1993 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել պետական պատվերի կանոնակարգման փաստաթղթերի ցանկը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1993 թ. հունվարի 25-ի N 19 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 Թ. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան և կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև նրանց և տնտեսավարող մյուս սուբյեկտների միջև Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերով սահմանված հանրապետական և տեղական նշանակության ծրագրերի և պետական այլ կարիքների համար արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների)*) գնումների և մատակարարումների հարաբերությունները:
2. Կարգը կարող է օգտագործվել շրջանային, քաղաքային, կամ այլ տարածքային պետական կարիքների համար արտադրանքի գնումների և մատակարարումների համանման փաստաթղթերի մշակման ժամանակ:
3. Պետական կարիքները Հայաստանի Հանրապետության, որպես տնտեսավարող սուբյեկտի, պահանջն է արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների նկատմամբ, որն անհրաժեշտ համապետական նշանակության խնդիրների իրագործման համար և կատարվում է հանրապետական ու տեղական բյուջեների միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումներն ու մատակարարումներն իրականացվում են հանրապետական և տեղական նշանակության պետական ծրագրերի իրագործման, պետական պաշարների ձևավորման ու համալրման, անվտանգության և պաշտպանունակության անհրաժեշտ մակարդակի ապահովման և այլ պետական կարիքների համար: Պետական պատվերի կազմը (ցանկը) հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
5. 1993 թվականի պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների և մատակարարումների ծավալները որոշվում են նշված կարիքների իրականացման համար ներկայացվող հայտ-պահանջագրերի հիման վրա:
II. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերով սահմանված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների և մատակարարումների պատվերների ձևավորումը հայտ-պահանջագրերով
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները և գերատեսչությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետում մշակում են սույն կարգին կից ձևերին համապատասխան հայտ-պահանջագրերը*) և ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Հայտ-պահանջագրերն ընդգրկում են համապատասխան ֆինանսական տարվա պետական պատվերով սահմանված կարիքների բավարարման համար կատարվող ծախսերի հիմնավորումները:
7. Հայտ-պահանջագրերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսումային հոդվածների մշակման հիմքն են:
8. Հայտ-պահանջագրերով բյուջետային միջոցների առանձնացումը հիմք է հանդիսանում 1993 թվականի պետական պատվերների իրականացման նպատակով նախարարություններին, պետական վարչություններին ու գերատեսչություններին (այդ թվում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին` երաշխավորված վճարումների մասով) ֆինանսավորելու համար:
9. Հայաստանի Հանրապետության բյուջետային հատկացումներ հայտարարագրող նախարարությունները, պետական վարչությունները և գերատեսչությունները, ելնելով Հայաստանի Հանրապետության պետական պատվերի կազմով սահմանված կարիքների բավարարման պահանջներից, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման նախընտրելի ուղղություններից և նպատակներից, համապատասխան ոլորտի (բնագավառի) առաջնահերթ խնդիրներից, իրենց իրավասության շրջանակներում որոշում են պետական կարիքների բավարարման հնարավորությունները, կատարում տարբերակված հաշվարկներ, նախապատրաստում հայտ-պահանջագրերի նախագծերը:
10. Հայտ-պահանջագրերի նախապատրաստումը, աշխատանքների մեթոդական ղեկավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, որի մասնագետները շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների խնդրանքով կարող են մասնակցել հայտ-պահանջագրերի կազմման աշխատանքներին:
11. Հայտ-պահանջագրերում բյուջետային հատկացումների հիմնավորումները կատարվում են ըստ տվյալ բնագավառի համար կարևորագույն արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) սույն կարգին կից անվանացանկի, որը պետք է ունենա վերջնական սպառում: Արտադրանքի, ապրանքների կոդերը պետք է համապատասխանեն «Товарная номенклатура внешнеэкономической деятельности», М., 1992 г., изд. второе дополн. (официальное) դասակարգմանը:
Միաժամանակ հայտ-պահանջագրերի կազմման ժամանակ անհրաժեշտ է ելնել հանրապետական կամ տեղական նշանակության պետական ծրագրերի, պետական կարիքների առանձնահատուկ պահանջներից, սպառման ուղղություններից և ռեսուրսների կազմից:
Արտադրանքի անվանացանկը վերջնականապես ճշգրտվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հայտային հաշվարկների համաձայնեցման ժամանակ:
12. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համալով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերից, կատարում են նշված հայտերի վերլուծություն և հաշվեկշռում: Բյուջետային հատկացումների հաշվեկշռումից հետո հայտ-պահանջագրերով հիմնավորված արտադրանքի գնումների և մատակարարումների ծավալներն ամփոփվում են ըստ Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերով սահմանված պետական կարիքների և պատվեր տեղադրող լիազորված մարմինների:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը պետական պատվերների ամփոփ նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, վերջինիս կողմից սահմանված ժամկետում:
13. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական պատվերների հաստատումից հետո պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինները պայմանագրային հիմունքներով իրականացնում են պատվերներ կատարողների (տնտեսավարող սուբյեկտների) ընտրություն` տեղադրելով այն «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների և մատակարարումների պետական պատվերի պայմանագրերի նախապատրաստման և կնքման կարգին» համապատասխան:
III. Պետական պատվերով սահմանված պետական կարիքների համար արտադրանքի գնումների և մատակարարումների ձևավորման և իրականացման առանձնահատկությունները
14. Հայտ-պահանջագրերով ձևավորված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) անվանացանկի հիման վրա պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը մշակում է պետական պատվերի առավելագույն չափերը` արտահայտված ձեռնարկության արտադրական կարողությունների առավելագույն բեռնվածության տոկոսաչափով:
Արտադրանքի գնումների և մատակարարումների պետական պատվերի առավելագույն չափերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
15. Հայաստանի Հանրապետության պետական պատվերով ձևավորված արտադրանքի անվանացանկի (Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 27-ի «Հասարակական ծառայությունների ձեռնարկությունների համար թույլատրված գործունեության տեսակները սահմանելու մասին» N 374 և 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» N 399 որոշումներով առանձնացված գործունեության ոլորտների և ապրանքատեսակների), հանրապետական շուկայում արտադրանքի վաճառքի կամ արտադրության գծով տեխնոլոգիական մենաշնորհ ունեցող արտադրատեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվում է արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) սահմանափակ ցուցակ, որի պետական պատվերը պարտադիր է և կարող է տարածվել ձեռնարկության արտադրանքի ամբողջ ծավալի վրա:
16. Ապրանքային շուկայում արտադրանքի (արդյունաբերական, գյուղատնտեսական) վաճառքի կամ դրա արտադրության գծով տեխնոլոգիական մենաշնորհ ունեցող ապրանքաարտադրողները չեն կարող հրաժարվել արտադրանքի գնումների և մատակարարումների պետական պատվերի պայմանագրի կնքումից:
Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը կարող է հիմնավորված առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն պետական պատվերով սահմանված այս կամ այն արտադրատեսակի գնումները և մատակարարումները սահմանափակ ցուցակում մտցնելու վերաբերյալ:
17. Արտադրանքի գնումներն ու մատակարարումները կատարվում են կողմերի միջև կնքված պետական պատվերի պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով:
Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը պատվեր կատարող տնտեսավարող սուբյեկտին տալիս է կանխավճար, իսկ ապրանքը կոնկրետ սպառողին մատակարարելուց հետո կատարում վերջնահաշվարկ:
Եթե արդյունաբերական կարևորագույն արտադրանքի, գյուղատնտեսական հումքի և պարենի գնումների ու մատակարարումների վերաբերյալ համապատասխան պատվիրատու կազմակերպությունը պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնին ներկայացնում է տնտեսապես ավելի շահավետ պայմանագրի նախագիծ, ապա պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը պարտավոր է ելնել պատվիրատու կազմակերպության գրավոր առաջարկից:
18. Հայաստանի Հանրապետության պետական պաշարների կազմավորման և համալրման համար արտադրանքի գնումների ու մատակարարումների պետական պատվերի ծավալները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության կողմից:
19. Գիտական կարևորագույն հիմնարար հետազոտությունների և մշակումների պետական պատվերի ձևավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի և շահագրգիռ այլ նախարարությունների, գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա:
Ըստ գիտական հիմնարար հետազոտությունների և մշակումների ուղղությունների թեմատիկաների ձևավորումը և նրանց ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների պետական կենտրոնացված աղբյուրներից ֆինանսավորման կանոնակարգը հաստատելու մասին» N 98 որոշմամբ սահմանված կարգով:
Ամփոփ պատվերները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
20. Շինարարության պետական պատվերների ձևավորման համար Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները և գերատեսչությունները կապալային և շինարարական ձեռնարկությունների մասնակցությամբ, ըստ փոխանցիկ կառույցների և օբյեկտների կնքված պայմանագրերի, նախապայմանագրային մշակումների հիման վրա որոշում են համապատասխան ֆինանսական տարվա աշխատանքների և անհրաժեշտ կապիտալ ներդրումների ծավալը (հայտ-պահանջագրեր) ու օբյեկտների տիտղոսացուցակների հետ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ելնելով վերը նշված հայտ-պահանջագրերից, տնտեսությունում իրականացվելիք կառուցվածքային տեղաշարժերից, հանրապետության ինվեստիցիոն և ռեսուրսային հնարավորությունների կանխատեսումային գնահատումներից, ձևավորում է կարևորագույն կառույցների և օբյեկտների ցանկը` նշելով դրանց շահագործման ժամկետը, կապիտալ ներդրումների և շինմոնտաժային աշխատանքների ծավալը, որը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
Շինարարական աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցների հատկացումը համապատասխան ժամանակաշրջանի համար կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կառույցների և օբյեկտների շինարարության պետական պատվերների տեղադրումն իրականացնում են համապատասխան ոլորտի պատվիրատու նախարարությունները և գերատեսչությունները (պատվեր տեղադրող լիազորված մարմինները):
Շինարարության պատվեր տեղադրող լիազորված մարմինները պետական պատվերի պայմանագրերի միջոցով իրականացնում են նաև տեխնոլոգիական և ինժեներական սարքավորումների գնումներ:
Նոր սկսվող կառույցների և օբյեկտների շինարարության պատվերները տեղադրվում են միայն մրցութային հիմունքներով` կապալի մրցույթի պարտադիր անցկացման պայմանով:
Կապալի մրցույթն իրականացվում է կապիտալ շինարարության պետական պատվերի տեղադրման մրցույթի (տենդերի) կազմակերպման և անցկացման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
21. Երկրաբանահետախուզական աշխատանքների պետական պատվերը ձևավորվում է համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հայտ-պահանջագրերի հիման վրա:
Հայտ-պահանջագրերում տրվում են, ըստ երկրաբանահետախուզական աշխատանքների ուղղությունների, անհրաժեշտ աշխատանքների և ֆինանսավորման ծավալները:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ելնելով սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաև իրականացվող նպատակային ծրագրերից ու համապատասխան բնագավառի (ոլորտի) կանխատեսումային գնահատումներից, որոշում է երկրաբանահետախուզական աշխատանքների տեսակները և ուղղությունները:
Երկրաբանահետախուզական աշխատանքների պետական պատվերն իր մեջ ընդգրկում է նաև կարևորագույն օգտակար հանածոների հետախուզված պաշարների աճը:
22. Կադրերի պատրաստման և վերապատրաստման 1993 թվականի պետական պատվերի վերաբերյալ հայտ-պահանջագրերը կազմում են համապատասխան պատվիրատու նախարարությունների ու գերատեսչությունների կողմից և ներկայացվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
Համապատասխան պատվիրատու նախարարությունները հայտ-պահանջագրերում ներկայացնում են պատրաստման և վերապատրաստման ենթակա կադրերի ընդհանուր թիվն ըստ մասնագիտությունների խոշորացված խմբերի:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կադրերի պատրաստման և վերապատրաստման ընդհանուր թիվն ըստ մասնագիտությունների հաստատվելուց հետո, պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը հաստատված թվի սահմաններում պատվերը տեղադրում է ըստ կադրեր պատրաստող տնտեսավարող սուբյեկտների` կոնկրետացնելով համապատասխան ցուցանիշները:
Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը ընդունելության տեղերի, ըստ մասնագիտությունների, ընդհանուր թվի սահմաններում կոնկրետացնում է բուհերի, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների, քոլեջների ընդունելության պետական պատվերը, ըստ բուհերի ու միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների մասնագիտացման ուղղությունների, նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և սահմանված ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման գծով պատվիրատու նախարարություններն իրենց առաջարկները հայտ-պահանջագրերի տեսքով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` ըստ գիտական մասնագիտությունների խոշորացված խմբերի:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ստացված հայտ-պահանջագրերի հիման վրա, ելնելով սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրից և համապատասխան ոլորտում տարվող քաղաքականությունից ու գիտական կադրերի պահանջից, ձևավորում է գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ամփոփ պետական պատվերը ու սահմանված ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման պետական պատվերը պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի կողմից տեղադրվում է ըստ համապատասխան տնտեսավարող սուբյեկտների` կոնկրետացնելով մասնագիտացման ուղղությունները:
_______________________
*) Հետագայում` արտադրանք:
*) Հայտ-պահանջագրերի լրացման ժամանակ անհրաժեշտ է օգտվել սույն կարգին կից բացատրագրից:
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Բ Ա Ց Ա Տ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Հայտ-պահանջագրերը ներկայացնում են պետական կառավարման մարմինները, ինչպես նաև հանրապետական նշանակության պետական ծրագրերի պետական պատվիրատուները:
2. Հայտ-պահանջագրերում պետք է նախատեսվի պետական բյուջեից կատարվելիք հատկացումների ծավալը, որոնք անհրաժեշտ են 1993 թվականի պետական պատվերով սահմանված պետական կարիքների բավարարման և հանրապետական նշանակության պետական ծրագրերի իրագործման համար:
Հայտ-պահանջագրերը ներկայացվում են 3 ձևով`
Ձև N 1-1 հպ «Հայտ-պահանջագիր Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերով սահմանված կարիքների բավարարման և ֆինանսավորման համար» (կցվում է):
Առաջին բաժնում Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները ներկայացնում են պետական պատվերների կազմում ընդգրկված կարիքների համար պետական բյուջեից հատկացումների ծավալների նկատմամբ պահանջը` ելնելով համապատասխան սպառողների հայտերից:
Բյուջետային հատկացումների ծավալների հայտերը ներկայացվում են ինչպես պատվիրատու նախարարությունների և գերատեսչությունների կտրվածքով, այնպես էլ 1993 թվականի համար հաստատված պետական պատվերի համապատասխան կարիքների կտրվածքով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թ. հոկտեմբերի 30-ի N 542 որոշման N 2 հավելվածի:
Երկրորդ բաժնում, որը բովանդակում է բյուջետային հատկացումների հիմնավորումները, պետք է ներառվի համապատասխան ֆինանսական տարում պետական պատվերով սահմանված խնդիրների ու միջոցառումների իրականացման համար արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների և մատակարարումների ծավալը` քանակական և արժեքային գնահատումներով, համապատասխան տարվա գործող գներով:
Ձև N 1-2 հպ «Հայտ-պահանջագիր Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերով սահմանված հանրապետական նշանակության պետական ծրագրերի բավարարման և ֆինանսավորման համար» (կցվում է):
Սույն ձևը լրացվում է հանրապետական նշանակության պետական ծրագրերի իրագործումն ապահովող (պատասխանատու) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական պատվիրատուների կողմից:
Առաջին բաժնում ներառվում է համապատասխան ֆինանսական տարում գործող նպատակային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ բյուջետային հատկացումների ծավալները:
Հայտ-պահանջագրերում նոր մշակվող ծրագրեր մտցնելու դեպքում պատվիրատուները կից ներկայացնում են նաև`
ա) ծրագրի կատարման փուլերի օրացուցային պլան` այն բաժանելով ըստ տարիների, ինչպես նաև առանձնացնելով հաջող ֆինանսական տարում անհրաժեշտ բյուջետային հատկացումների պահանջը.
բ) ըստ ծրագրային միջոցառումների բյուջետային հատկացումների ծավալների բաշխումը:
Երկրորդ բաժնում պետք է ընդգրկվի բյուջետային հատկացումների հիմնավորումները`
գլխավոր ծրագրային հարցերի և միջոցառումների ձևակերպումները.
արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների և մատակարարումների (համապատասխան չափի միավորներով) նախատեսվող ծավալների քանակական և արժեքային գնահատումները` համապատասխան տարվա գործող գներով.
այդ միջոցառումների բովանդակության նկարագրությունը:
Ձև N 1-3 հպ (ամփոփ) «Հայտ-պահանջագիր Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող պետական պատվերների կառուցվածքը» (կցվում է):
Այն դեպքում, երբ նախարարությունները և գերատեսչությունները հանդես են գալիս ինչպես պետական պատվերով սահմանված կարիքների, այնպես էլ հանրապետական նշանակության պետական ծրագրերի պատվիրատու, ապա այս դեպքում ամփոփ ձևի լրացումը պարտադիր է:
Ձև N 1-1 հպ
ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
|
(ՀՀ նախարարության, պետվարչության, գերատեսչության, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության անվանումը) | |||||||||||
|
Չափի միավորը |
1991 թ. փաստացի |
1992 թ. փաստացի |
1993 թ. |
Ծանոթություն | |||||||
|
| |||||||||||
|
1. Պետական պատվերի կազմով հաստատված կարիքների բավարարման համար պետական բյուջեից ֆինանսավորման ծավալը - ընդամենը |
մլն ռուբ. |
լրացվում է հայտի ներ- կայացման ամսի 1-ի գներով | |||
|
այդ թվում` |
|||||
| 2. 1993 թ. պետական պատվերով սահմանված կարիքների համար ծառայությունների) գնումներ և մատակարարումներ (արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների անվանացանկ) |
մլն ռուբ. արտադրանքի, աշխատանք-ների համա- պատասխան չափի միավորով |
լրացվում է պետական պատվերում նշված կարիքների ցանկին համապա-տասխան (առանձին տողով նշել ներմուծումը) |
Ձև N 1-2 հպ
ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
| |||||||||||
|
Չափի միավորը |
1991 թ. փաստացի |
1992 թ. փաստացի |
1993 թ. |
Ծանոթություն | |||||||
| |||||||||||
| 1. 1993 թ. համապատասխան պետական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալը - ընդամենը |
մլն ռուբ. |
լրացվում է հայտի ներ- կայացման ամսի 1-ի գներով | |||
|
այդ թվում` |
|||||
|
__________________________ (միջոցառումների անվանումը) |
|||||
|
2. Պետական ծրագրով իրականացվելիք միջոցառում-ների համար արտադրանքի, աշխատանքների, ծառայու-թյունների գնումներ և մատակարարումներ (անվանացանկ) |
մլն ռուբ. արտադրանքի, աշխատանքների համապատասխան չափի միավորով |
լրացվում է պետական պատվերում նշված կարիքների ցանկին համապա-տասխան (առանձին տողով նշել ներմուծումը) |
Ձև N 1-3 հպ (ամփոփ)
ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
|
(մլն ռուբ.) |
|
Պետական պատվերի կազմը |
| |||||
| ||||||
| 1. Արտադրանքի գնումներ և մատակարարումներ` | |||
|
հանրապետական և տեղական նշանակության պետական ծրագրերի համար |
|||
|
Հայաստանի Հանրապետության պետական պաշարների կազմավորման և համալրման համար |
|||
|
ՀՀ պաշտպանության, ազգային անվտան- գության, օրինականության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար |
|||
|
բյուջետային կազմակերպությունների կարիքների համար |
|||
|
այդ թվում` |
|||
|
պետական կառավարման մարմինների կենտրոնական ապարատների կարիքների համար պարենային հացահատիկ մանկական սնունդ |
|||
|
2. Հանրապետական և տեղական նշանակության պետական ծրագրերով իրագործվող օբյեկտների շինարարություն |
|||
|
3. Գիտական կարևորագույն հիմնարար հետազոտություններ և մշակումներ |
|||
|
4. Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստում |
|||
| 5. Կադրերի պատրաստում (ցերեկային ուսուցում) | |||
|
այդ թվում` |
|||
|
բարձրագույն ուսումնական հաստա- տություններում (ցերեկային ուսուցում) |
|||
|
միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններում (ցերեկային ուսուցում) |
|||
|
պրոֆտեխնիկական ուսումնական հաստա- տություններում |
|||
| 6. Կադրերի վերապատրաստում | |||
| 7. Բնակչության բժշկական սպասարկում | |||
|
8. Հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հիմնարկների գործունեություն |
|||
|
9. Բնակարանային-կոմունալ տնտեսության շահա- գործման աշխատանքներ |
|||
| 10. Տպագրական արտադրանք | |||
| 11. Գեղարվեստական և գիտական գրականություն | |||
| 12. Դասագրքեր | |||
| 13. Ռադիոհեռուստահաղորդումներ | |||
| 14. Երկրաբանահետախուզական աշխատանքներ | |||
|
15. Ստանդարտացման և չափաբանության ազգային համակարգի մշակման աշխատանքներ |
|||
|
16. Բնակավայրերի գլխավոր հատակագծերի և մանրակրկիտ հատակագծերի նախագծերի մշակում |
|||
|
17. Սեյսմամիկրոշրջանացման քարտեզների և ինժեներական պաշտպանության սխեմաների մշակում |
|||
| 18. Գեոդեզիայի և քարտեզագրության աշխատանքներ | |||
|
19. Պետական ֆինանսական ռեսուրսների դիմաց գոյացած վարկային սահմանաքանակներ |
|||
|
Ընդամենը հատկացումներ պետական բյուջեից` 1993 թ. պետպատվերում ընդգրկված պետական կարիքների ֆինանսավորման համար |
|||
|
այդ թվում` |
|||
|
արտադրանքի և ծառայությունների ներմուծման համար |
Ց Ա Ն Կ
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ 1993 Թ. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐ*)
|
Արտադրատեսակի անվանումը |
Կոդը |
Չափի միավորը | |||
| |||||
7208-7216, 7218-7222, 7224-7228 մլն խոր. մ ____________ հազ. տ Տպագրական թուղթ Սանիտարական ավտոմեքենաներ 0.275-ից 3.2 խոր. մ շերեփի ծավալով միաշերեփ էքսկավատորներ -»- 3301-3307, 3402 0201-0204, 0207, 1601, 1602 0402, 0405, 0408 1507, 0509, 1512 0301 (բացի 0301 10), 0302-0307, 0604, 1605 -»- -»- 1001-1006, 1008
Էլեկտրաէներգիա
2716 00 000
մլրդ կվտ. ժ
Բնական գազ
2711 11 00
մլն խոր. մ
Հեղուկացված գազ
2711 12 110
հազ. տ
Ավիացիոն բենզին
2710 00
-»-
Ավտոմոբիլային բենզին
2710 00 250
-»-
Ռեակտիվ շարժիչների վառելիք
2710 00 510
-»-
Ավիացիոն յուղեր
2710 00
-»-
Դիզելային վառելիք
2710 00
-»-
Հնոցային մազութ
2710 00
-»-
Գ. Դ. Ե. խմբի դիզելային յուղեր
2710 00
-»-
Ածուխ (մետալուրգիական)
2701
-»-
Պատրաստի սև մետաղի գլոցվածք
-»-
Պողպատե ճկած պրոֆիլներ
7216
-»-
Ռելսերի մակադրաներ, տակդիրներ և սեղմակներ
4405, 4406
-»-
Պողպատե խողովակներ
7305, 7306
տ
Ազոտական պարարտանյութ` վերածած 100 տոկոսանոց ազոտի
3102
հազ. տ
Ֆոսֆորական պարարտանյութ` վերածած 100 տոկոսանոց ֆոսֆատի
3103
-»-
Կալիումական պարարտանյութ` վերածած 100 տոկոսանոց կալիումի
3104
-»-
Պոլիէթիլեն
3901
-»-
Պոլիվինիլքլորիդային պլաստիկատներ
3904
-»-
Բեռնատար ավտոմեքենաների անվադողեր
4011 20
-»-
Մարդատար ավտոմեքենաների անվադողեր
4011 20
-»-
Գործապիտանի փայտեղեն
4403, 4404
հազ. խոր. մ
Սղոցանյութ
4409
-»-
Սոսնձած նրբատախտակ
4408
-»-
Փայտատաշեղային սալիկներ
4410
-»-
Փայտաթելքային սալիկներ
4411
հազ. տ
Լրագրային թուղթ
4801
4802
տ
Օֆսեթային թուղթ
4802
-»-
Տետրի և գրելու թուղթ
4802
-»-
Կավճապատ թուղթ
4802
-»-
Կազմարարական թուղթ
4807
-»-
Ցեմենտ
2523
հազ. տ
Ուղիղ ձևի տուֆ
8802
հազ. խոր. մ
Կոպիտ ջարդվածքի տուֆ
6802
-»-
Ծակոտկեն լցիչներ
2505
-»-
Քարե երեսապատման սալիկներ
6802
-»-
Գաջ-շինարարական գիպս
2520
հազ. տ
Ասբեստ
6812
-»-
Շոգետուրբիններ
8403
հազ. կվտ
Գազի տուրբիններ
8411
-»-
Հիդրավլիկ տուրբիններ
8412 21 100
-»-
Դիզելներ և դիզելային գեներատորներ
8408 20 100
հատ
200 հազ. կվտ և ավելի հզորության շոգետուրբինների գեներատորներ
8406 90 000
-»-
63-355 մմ բարձրությամբ պատման առանցքով փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչներ
8501
հազ. հատ
Ավտոմոբիլային կապարային կուտակիչներ
8507 20 990
հատ
Մեկուսացված հաղորդալար էլեկտրահաղորդման օդային գծերի համար (մերկ հաղորդալար պղնձի քաշով)
8544
հազ. տ
Ուժային կաբելներ
8544
հազ. կմ
Ճկափողային հաղորդալարեր
8544
-»-
Հատուկ հաղորդալար և կաբելներ
8544
-»-
Լուսավորման լարեր
8544
-»-
Բեռնատար ավտոմեքենաներ (ներառյալ կոմպլեկտավորող գործիքները և սարքերը)
8704
հազ. հատ
Մարդատար ավտոմեքենաներ
8703
-»-
Ավտոբուսներ
8702
-»-
8703 32 110
-»-
8429
հատ
Բազմաշերեփ էքսկավատորներ
8429
-»-
Բուլդոզերներ
8429
-»-
Սկրեպերներ
8430 62 000
հատ
Ավտոուղեհարթիչներ
8430 61 000
-»-
Շինարարական աշտարակային կռունկներ
8426 41 000
-»-
Ավտոկռունկներ
8705 10 000
-»-
Ճանապարհային մեքենաներ
8429
Գուլպեղեն
6107-6109
մլն զույգ
Տրիկոտաժ
6001
մլն հատ
Կարի արտադրանք
6201-6217
մլն ռուբլի
Կոշիկ
6401-6405
մլն զույգ
Հաշվողական տեխնիկայի միջոցներ
8471
մլն ռուբլի
Կոմպլեկտներ հաշվողական և կառավարման (մեկ մեքենայական հաշվարկով)
8471
կոմպլեկտ
Անձնական ԷՀՄ
8471 10 900
հատ
Կահույք
9401, 9403
մլն ռուբ.
Սպորտային ապրանքներ և գույք
9505-9508
-»-
Երաժշտական գործիքներ
9201-9209
-»-
Կապի տեղական հեռախոսային ցանցի համար հաղորդման թվային համակարգի ապարատներ
8517
կայան
Կապի մայրուղային ցանցերի հաղորդման համակարգերի ապարատներ
9000-9033
-»-
Հեռուստառադիոկայաններ և ռադիոհաղորդիչներ
9000-9033
կոմպլեկտ
Դեղորայք, դեղամիջոցներ
3001-3006
մլն ռուբ.
Բուժտեխնիկա և սարքավորումներ
9018-9022
-»-
Սանիտարահիգիենիկ արտադրանք
մլն ռուբ.
Օճառ
3401
հազ. տ.
Ծխախոտի արտադրանք
2402
մլրդ հատ
Միս, մսամթերք
հազ. տ.
Կաթ, կաթնամթերք
-»-
Շաքար, շաքարավազ
1701
-»-
Ձու, ձվամթերք
0407
մլն հատ
Բուսական յուղ
հազ. տ
Պահածոներ (պտղաբանջարեղենի)
2001-2009
մլն պ. տուփ
Մթերք (մարգարինի)
1515
հազ. տ
Ճարպեր կենդանական սննդի համար
0209
հազ. տ
Յուղ (կենդանական)
0209
-»-
Ձուկ, ձկնամթերք
Ալյուր
1101, 1102
-»-
Ձավարեղեն
1103
-»-
Պարենային հացահատիկ
-»-
Մակարոնի արտադրանք
1902
-»-
Հրուշակեղենի արտադրանք
1905
-»-
Կոնյակ
2208 20
մլն դալ
Գինենյութ
2204 21
-»-
Գինի
2204, 2205
-»-
Աղ
2501 00
հազ. տ
Հանքային ջրեր
2201 10 000
մլն շիշ
Կարտոֆիլ
0701
հազ. տ
Բանջարեղեն
0702-0714
-»-
Պտուղ և հատապտուղ
0801-0814
-»-
Խաղող
0806
-»-
_______________
*) Նշված ցանկից դուրս տվյալ բնագավառի համար կարևորագույն արտադրատեսակների (աշխատանքների, ծառայությունների) անվանումներն ավելացնել N 1-1 հպ և N 1-2 հպ ձևերում և նշել ծավալները:
Բոլոր արտադրատեսակները պետք է ունենան վերջնական սպառում: Ապրանքների կոդերը լրացնել ըստ` «Товарная номенклатура внешнеэкономической деятельности», Москва, 1992 г., второе издание (официальное):
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 1993 թ.հունվարի 25-ի N 19 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերում ընդգրկված արտադրանքի (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) գնման և մատակարարման պետական պատվերի պայմանագրերի նախապատրաստման և կնքման հետ կապված հարաբերությունները:
Այն սահմանում է պետական պատվերի պայմանագրերի կնքման կարգը, պատվերների տեղադրման մրցութային ընտրության չափանիշները և ընթացակարգը, պետական պատվերի պայմանագրերի պայմաններն ու ձևերը:
2. Պետական պատվերի պայմանագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որը որոշում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները պետական պատվերով սահմանված բոլոր տեսակի արտադրանքի գնումների և մատակարարումների ժամանակ: Նշված պայմանագրերի հիման վրա պետությունը կարգավորում է պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների և մատակարարների (համապատասխան ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների` անկախ սեփականության ձևից) միջև տնտեսական, իրավական, կազմակերպական ու տեխնիկական և դրանց հետ առնչվող այլ փոխհարաբերություններ:
3. Պետական պատվերի պայմանագիրը կնքվում է 3 օրինակից:
Պայմանագրի մեկական օրինակ պահվում է կողմերից յուրաքանչյուրի մոտ: Պայմանագրի 3-րդ օրինակը պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
Պետական պատվերի պայմանագիրը պետք է կազմվի և կնքվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով` օգտագործելով սույն կարգին կից պայմանագրի օրինակելի ձևը:
Պետական պատվերի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են, ինչպես նաև այն լուծվում է կողմերի միջև կնքված լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը:
II. Պետական պատվերի տեղադրման մրցույթի անցկացման կարգը
4. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը, ելնելով պետական պատվերով սահմանված արտադրանքի ծավալից ու կառուցվածքից, կոնկրետացնում է արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների և մատակարարումների անվանացանկը, որտեղ նշվում են պատվիրվող արտադրանքին ներկայացվող պահանջները:
Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը մշակում է մրցույթի պայմանները, որոշում են այն անցկացնելու կարգը:
5. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը պատվերի հավանական կատարողներին հայտնում է մրցույթի պայմանները, այդ թվում մամուլում հրապարակելու միջոցով (եթե թույլատրվում է նման բաց հրապարակումը):
Մրցույթի պայմաններն ընդգրկում են`
մրցույթի նպատակն ու առարկան, պատվիրվող արտադրանքի տեխնիկական, տնտեսական և այլ անհրաժեշտ բնութագրեր.
մրցույթին մասնակցել ցանկացող ձեռնարկությունների կողմից ներկայացված հայտերի ձևն ու բովանդակությունը, անվանացանկը.
այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն ներկայացված հայտերը.
պատվերի նախնական գինը և կատարման ժամկետները.
մրցույթի անցկացման ժամկետները և նրա արդյունքների հայտարարման կարգը:
6. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը մրցույթի մասնակից ձեռնարկությունների հետ բանակցությունների ընթացքում պետք է բացառի հավանական մատակարարների միջև անօրինական պայմանավորվածությունները, որոնք կարող են խանգարել մրցույթի լիարժեք անցկացմանը, մրցակցության զարգացմանը և ոտնահարել ձեռնարկությունների շահերը:
7. Մրցույթին մասնակցելու համար ձեռնարկություններն իրենց առաջարկություններն են ներկայացնում արտադրանքի արտադրության ծավալի և դրանց մատակարարման, արտադրանքի տեխնիկատնտեսական չափանիշների (արտադրանքի տեխնիկական մակարդակի ցուցանիշների, գնի և այլնի), ինչպես նաև պետական պատվերի կատարման ժամկետների վերաբերյալ:
8. Մրցույթի անցկացման նախօրոք հայտարարված ժամկետից հետո պետական պատվեր կատարող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների առաջարկությունների գնահատման համար պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի ստեղծած փորձագետների հանձնաժողովը ուսումնասիրում է գրանցված առաջարկությունները (հայտերը):
Եթե պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը չունի համապատասխան մասնագետներ, ապա նա կարող է այլ կազմակերպություններից ներգրավել իրավասու մասնագետներ:
9. Եթե պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը չունի արտադրանքի վերջնական մանրամասն նկարագիրը, բայց ձևակերպված են դրա գնահատման ընդհանուր տնտեսական չափանիշները, ապա նա կարող է մրցութային ընտրությունը իրականացնել մի քանի փուլով:
10. Արտակարգ դեպքերում (արտակարգ ռազմական դրության, տարերային աղետի և այլն) պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինն իրավասու է արտադրանքի գնման և մատակարարման պատվերները տեղադրել ձեռնարկությունների հետ փակ բանակցությունների (առանց մրցութային ընտրության) միջոցով:
Փակ բանակցությունները պետք է ներառեն հետևյալ փուլերը`
ա) նպատակային և միջպետական ծրագրերի կամ պետական այլ կարիքների համար պետական պատվիրատուի առաջարկությունների ձևակերպումը և նախապատրաստումը: Առաջարկություններն ուղարկվում են բոլոր հավանական կատարող ձեռնարկություններին: Դրանք կարող են լինել միայն ընդհանուր գաղափար կամ պատվիրվող արտադրանքի ստեղծման, կամ էլ սկզբնական փուլում նրա պատրաստման հիմնադրույթ: Այն կարող է ներառել նաև պատվիրվող արտադրանքի հիմնական չափանիշների (տեխնիկական և տեխնոլոգիական պահանջների, գնի, մատակարարման ժամկետների և այլնի) նկատմամբ պետական պատվիրատուի նախնական պահանջներ.
բ) արտադրանքի գնման և մատակարարման պատվերի բաց մասի մրցույթի պայմանների հրապարակումը.
գ) պետական պատվեր կատարող հավանական ձեռնարկությունների կողմից արտադրանքի գնումների և մատակարարման հայտերի (նախագծերի) ներկայացում` փակ ձևով.
դ) փորձագետների հանձնաժողովի ներկայացրած հայտերի (նախագծերի) համեմատում և վերլուծություն, մրցույթի արդյունքների գնահատում.
ե) անմիջական բանակցություններ այն ձեռնարկության հետ, որի առաջարկությունները բոլորից շատ են համապատասխանում մրցույթի պայմաններին:
Փակ մրցույթներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ:
Փակ բանակցությունների ընթացքում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը պայմանագիր կնքելու վերջնական որոշում կայացնելիս պետք է ելնի, մասնավորապես, նրա գնի վերլուծությունից, պատվերի ծախսերից, էկոլոգիական մաքրությունից, տրանսպորտային ծախսերի մեծությունից, ձեռնարկության շահույթի նորմայից, նրա տնտեսական փորձից և արտադրական կարողություններից:
11. Անհրաժեշտության դեպքում մրցույթի պայմաններում կարող է ընդգրկվել պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի կողմից մրցակից ձեռնարկությունների այն առաջարկների (նախագծերի) գնման իրավունքը, որոնք թեև համապատասխանում են մրցույթի պայմաններին, սակայն որոշակիորեն շեղվում են դրանցից: Առանձին դեպքերում համապատասխան պատվիրատուի կողմից վճարված լավագույն առաջարկները կարող են տրվել մրցույթի հաղթող ձեռնարկությանը որպես սեփականություն` պետական պատվերի պայմանագրի կատարման ժամանակ օգտագործելու համար:
12. Մրցույթի ավարտից հետո 10-օրյա ժամկետում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը պարտավոր է պետական պատվերի պայմանագիր կնքել հաղթող ճանաչված ձեռնարկության հետ:
III. Պետական պատվերի պայմանագրի պայմանները
13. Պետական պատվերի պայմանագրում նշվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված և տվյալ տեսակի պայմանագրի համար պարտադիր համարվող բոլոր պայմանները, սույն կարգով նախատեսված պայմանները, ինչպես նաև լրացուցիչ այլ պայմաններ` կողմերի համաձայնությամբ:
Սույն կետի պահանջների խախտմամբ կնքված պետական պատվերի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվավեր է ճանաչվում:
14. Պետական պատվերի պայմանագիրը պետք է իր մեջ ընդգրկի նաև այլ պայմաններ, որոնց քանակը և կազմը որոշվում են պետական պատվերով սահմանված արտադրանքի գնման և մատակարարումների արժեքով, կատարման տևողությամբ, նշանակմամբ (քաղաքացիական կամ ռազմական տեխնիկայի, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների, շինարարության և այլնի), մրցութային համակարգի բնույթով, ֆինանսավորման ձևով:
15. Պետական պատվերի պայմանագրում պետք է նշվեն հետևյալ հիմնական պայմանները.
վերջնական արտադրանքի անվանումը, անվանացանկը (տեսականին), քանակը, որակը (տեխնիկատնտեսական և այլ բնութագրեր) և այլն.
արտադրանքի փոխհամաձայնեցված գինը.
արտադրանքի մատակարարման (բեռնաթափման) ժամկետները.
հնարավոր առևտրական (ֆինանսական) ռիսկի, ինժեներատեխնիկական կամ գիտատեխնիկական հաշվարկի, սխալի (անորոշության գործոնի) աստիճանը, բանակցող կողմերից անկախ պատճառներով առաջացած վնասի կամ շահույթի բաշխման կարգը:
16. Պետական պատվերի պայմանագրի ընդհանուր պայմաններն իրենց մեջ ընդգրկում են`
արտադրանքի գնումների և մատակարարումների պետական պատվերի անվանումը, նրա վերջնական տեխնիկական, տնտեսական, սոցիալական նպատակները.
պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի անվանումը և ռեկվիզիտները.
մատակարար ձեռնարկության անվանումը և ռեկվիզիտները.
պետական պատվերի կատարման ժամկետները.
ֆինանսավորման ծավալները.
առանձին փուլերի անհրաժեշտ բնութագրերը:
17. Պետական պատվերի պայմանագրում ֆինանսական պայմաններն ընդգրկում են ուղղակի և անուղղակի ծախսերի կազմի ու ծավալի նախահաշիվը, պետական պատվերի պայմանագրի գծով համաձայնեցված գինը, շահույթի նորման և պայմանագրի փաստացի կատարումից բխող ֆինանսական կորուստների փոխհատուցման վերջնական չափերը: Արտադրանքի գնման և մատակարարման պետական պատվերի բարդության և երկարատևության դեպքում պետական պատվերի պայմանագրում նախատեսվում են շուկայի իրավիճակի հնարավոր փոփոխություններին համապատասխան գնի կամ նրա առանձին տարրերի վերանայում, ինչպես նաև կողմերից անկախ պատճառներով (տարերային աղետների, առևտրական և գիտատեխնիկական ռիսկի և այլնի) առաջացած վնասի կամ շահույթի բաշխման կարգը:
Պետական պատվերի պայմանագրում սահմանվում են նաև`
պայմանագրի կատարմանը համընթաց մատակարար ձեռնարկության ծախսերի (ըստ փուլերի) ծածկման չափերն ու ժամկետները պատվիրատուի կողմից.
պետական պատվերով մատակարարվող արտադրանքի դիմաց պետության կողմից ավանսով` լրիվ կամ մասնակի, վճարման կարգը.
մատակարար ձեռնարկության և նրա պայմանագիր կողմերի ֆինանսական գործողությունների վերահսկման կարգը.
միջանկյալ և վերջնական ֆինանսական փաստաթղթերի նկատմամբ պահանջները:
Պետական պատվերի պայմանագրերով պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի ֆինանսական պարտավորությունները պետք է համապատասխանեն պետական ծախսերի գործող նորմաներին:
18. Պետական պատվերի պայմանագրի կատարման կազմակերպական- տնտեսական պայմաններն են`
պետական պատվերի կատարման աշխատանքներն սկսելու և իրականացնելու կարգը.
պետական պատվերի պայմանագրում նախատեսված առանձին դեպքերում կողմերից որևէ մեկի պահանջով աշխատանքների ժամանակավոր դադարեցման կարգը.
աշխատանքների կատարման ժամկետները և փուլերը, աշխատանքները կատարողների փոխհարաբերությունների կարգը.
աշխատանքների կատարման, պայմանագրով նախատեսված ժամկետի երկարացման կարգը.
պետական պատվերի պայմանագրի բարդության, երկարատևության և այլ պայմանների դեպքում պայմանագրի մասնացուցակի վերանայման կարգն ու ժամկետները.
պետական պատվերի կատարման ժամանակ արված հայտնագործությունների և գյուտերի պատենտավորման ներկայացման կարգը.
վեճերի լուծման կարգը և կիրառվող պատժամիջոցների տեսակները:
19. Պետական պատվերի պայմանագրում կարող են նախատեսվել դրա պայմանների կատարման գնահատման մեթոդները, գնի վերանայման, շահույթի վերջնահաշվարկի սկզբունքները և այլն:
20. Պայմանագրի գիտատեխնիկական կամ ինժեներատեխնիկական պայմաններն ընդգրկում են վերջնական արտադրանքի բնութագրերը, դրա ինժեներատեխնիկական չափանիշները, մասնավորապես`
արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) անվանումը, դրա տեսականին, քանակական և որակական բնութագրերը.
արտադրանքի նկատմամբ պատվիրատուի կողմից ներկայացվող անհրաժեշտ գիտատեխնիկական և տեխնոլոգիական պահանջները.
պետական կամ միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանությունը:
21. Պայմանագրերի սոցիալական պայմանների կատարման մասում նախատեսվում են պետական պատվերի կատարման հետ կապված հատուկ պայմանները, այդ թվում պատվերի կատարման համար աշխատողների վարձակալման կարգը, եթե այն նախատեսված է պայմանագրով:
IV. Պետական պատվերով արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների և մատակարարումների պարտադիր պետական պատվերի տեղադրման կարգը
22. Պարտադիր պետական պատվերի պայմանագրերի միջոցով իրականացվում են այն պետական ծրագրերն ու կարիքները, ինչպես նաև դրանց համար արտադրանքի գնումներն ու աշխատանքների իրականացումը, որոնք ապրանքային շուկայում ունեն վաճառահանման և արտադրության տեխնոլոգիական մենաշնորհ:
Այսպիսի արտադրատեսակների, աշխատանքների, ծառայությունների տեսակները (սահմանափակ ցուցակով) որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ:
Արտադրանքի գնման և մատակարարման պարտադիր պետական պատվերների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական պատվերի հաստատման ժամանակ:
23. Պետական, հասարակական ծառայությունների ձեռնարկություններն իրավունք չունեն հրաժարվել պարտադիր պետական պատվերի պայմանագրի կնքումից:
Պարտադիր պետական պատվերի պայմանագրերը մատակարար ձեռնարկությունների կողմից կատարվում են առաջնահերթ կարգով: Անհրաժեշտության դեպքում պետական պատվեր կատարող ձեռնարկության տնտեսական պայմանագրերով նախատեսված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) մատակարարումները պետք է դադարեցվեն:
24. Պարտադիր պետական պատվերի պայմանագրերը պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների կողմից տեղադրվում են պատվեր կատարող հավանական ձեռնարկությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով, առանց մրցութային ընտրության:
Պարտադիր պետական պատվերի պայմանագրի դեպքում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը պետք է նշի, թե տվյալ պատվերը որ պետական ծրագրի կամ կարիքի կատարման հետ է կապված:
25. Պարտադիր պետական պատվերի պայմանագրի իրականացման համար մատակարարումներն ապահովվում են անհրաժեշտ բյուջետային հատկացումներով: Պատվիրատուն պարտավոր է ապահովել պետական պատվերի կատարման շահավետությունը և ժամանակին ֆինանսավորել մատակարար ձեռնարկության բոլոր այն ծախսերը, որոնք կապված են պարտադիր պետական պատվերի պայմանագրի կատարման հետ, ինչպես նաև ապահովել պայմանագրի այլ պայմանների իրականացումը:
26. Պետական պատվեր կատարող ձեռնարկությունները պարտադիր պետական պատվերի պայմանագրի կատարման համար անհրաժեշտ նյութական ռեսուրսներ ձեռք են բերում ինքնուրույն կերպով` ուղղակի տնտեսական պայմանագրերի կնքման հիման վրա, ինչպես նաև տոնավաճառներում և աճուրդներում ազատ ձևավորվող գներով, բացի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բաշխվող նյութական ռեսուրսների տեսակներից:
27. Պետական պատվեր կատարող ձեռնարկությունը (բացի պետական, հասարակական ծառայության ձեռնարկություններից) իրավունք ունի հրաժարվել պարտադիր պետական պատվերի պայմանագիր կնքելուց կամ լուծել արդեն իսկ կնքված պայմանագիրը հետևյալ դեպքերում`
պատվեր տեղադրող լիազորված մարմինը չի կատարել պարտադիր պետական պատվերի պայմանագրով նախատեսված պայմանները.
պատվիրատուն չի կարող լիարժեք ձևով ձևակերպել պատվիրվող արտադրանքի նկատմամբ պահանջները.
պարտադիր պետական պատվերի պայմանագրի ծավալը գերազանցում է ձեռնարկության արտադրական հնարավորությունները.
պատվեր կատարող ձեռնարկությունը տեխնիկական պատճառներով ի վիճակի չէ պահանջվող ժամկետում կատարել պատվերը.
պատվիրվող արտադրանքը տվյալ ձեռնարկությունում չի արտադրվում:
Պարտադիր պետական պատվերի տեղադրման ժամանակ ծագած խոչընդոտների դեպքում պատվեր կատարող ձեռնարկությունն անմիջապես (գրավոր) տեղյակ է պահում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնին` մանրամասն շարադրելով հրաժարման պատճառները:
Պետական պատվերի ընդունումից հետո, պատվեր կատարողից անկախ պատճառներով, պարտադիր պետական պատվերի պայմանագրի հավանական չկատարման մասին ձեռնարկությունն անմիջապես (գրավոր) տեղյակ է պահում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնին` մանրամասն նշելով պատվերի չկատարման պատճառները:
28. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով վիճարկել պարտադիր պետական պատվերի պայմանագրի կատարումից ձեռնարկության հրաժարվելը:
29. Արտադրանքի գնումների և մատակարարումների սահմանափակ ցուցակով սահմանված արտադրանքի պարտադիր պետական պատվերի պայմանագրի կնքումից պատվեր կատարողի անհիմն խուսափելու դեպքում վերջինս պատվեր տեղադրող լիազորված մարմնին տուգանք է վճարում պայմանագրի նախագծով նախատեսված արտադրանքի արժեքի չափով:
30. Պարտադիր պետական պատվերի պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պատվեր կատարողը պատվիրատուին վճարում է տուգանք չմատակարարված կամ թերմատակարարված արտադրանքի արժեքի 50 տոկոսի չափով: Պետական պատվերի պայմանագրի չկատարման դեպքում, բացի տուգանքի վճարումից, պատվեր կատարող ձեռնարկությունը պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնին հատուցում է պատճառած վնասների համար:
31. Պարտադիր պետական պատվերի տեղադրման և կատարման կապակցությամբ առաջացած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Օրինակելի ձև
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՆՄԱՆ ՈՒ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
___________________________________________________________________________________________
(պատվերի հակիրճ ձևակերպումը)
| քաղ. _____________ | « » 199 թ. |
_________________________________, որը հետագայում անվանվում է «Կատարող», ի դեմս ________________
|
(ձեռնարկության, իրավական անձի անվանումը) |
|
(պաշտոնը) |
ղեկավարվում է «Կատարողի» մասին կանոնադրությամբ
մի կողմից, ________________________________________________________________________
(պատվեր տեղադրող լիազորված մարմնի անվանումը)
որը հետագայում անվանվում է «Պատվիրատու», ի դեմս ________________________________________
(պաշտոնը)
_____________________________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
որը ղեկավարվում է «Պատվիրատուի» մասին կանոնադրությամբ, մյուս կողմից, հենվելով _________________________
|
(պայմանագրի կնքման հիմքը) |
_______________________________________________կնքվում է սույն պայմանագիրը հետևյալի մասին`
I. Պայմանագրի առարկան
1. «Պատվիրատուն» հանձնարարում է, իսկ «Կատարողը» ստանձնում է_______________________________________
|
(պատվիրվող աշխատանքների նկարագիրը) |
_____________________________________________________________________________________________________
աշխատանքների կատարումը:
2. Սույն պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվում են կողմերի միջև համաձայնեցված
____________________________________________________________________________________________________
|
(պետական պատվերի անվանումը) |
____________________________________________________________________________________________________
տեխնիկական առաջադրանքներին (ձև 2.1) համապատասխան:
3. Աշխատանքների կատարման բովանդակությունը, փուլերը և ժամկետները որոշվում են կողմերի միջև համաձայնեցված օրացուցային գրաֆիկով (ձև 2.2):
Սույն պայմանագրով չնախատեսված աշխատանքները ձևակերպվում են լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:
4. Եթե աշխատանքի կատարման ընթացքում պարզվում է, որ նպատակահարմար չէ դրանց կատարումը կամ ստացվում են բացասական արդյունքներ, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հայտարարել աշխատանքների ժամանակավոր դադարեցման մասին:
Աշխատանքների դադարեցման (կասեցման) վերաբերյալ հայտի ներկայացումից հետո «Պատվիրատուն» և «Կատարողը» պարտավոր են _____ օրվա ընթացքում համատեղ` որոշում ընդունել աշխատանքների հետագա շարունակման, պայմանագրի պայմանների փոփոխման կամ լրացման, պայմանագրի լուծման վերաբերյալ:
II. Աշխատանքների հանձնման և ընդունման կարգը
5. Աշխատանքի կամ նրա որևէ փուլի ավարտից հետո «Կատարողը» «Պատվիրատուին» է ներկայացնում հանձնման-ընդունման ակտը` հավելելով տեխնիկական առաջադրանքով նախատեսված փաստաթղթերը:
6. Աշխատանքների հանձնման-ընդունման ակտի և հաշվետվական փաստաթղթերի ստացումից _________ օրվա ընթացքում «Պատվիրատուն» պարտավոր է ստորագրել հանձնման-ընդունման ակտը, կամ չհամաձայնելով դրա հետ` հիմնավոր պատճառաբանությամբ, այն վերադարձնել կատարողին:
7. Ըստ տեխնիկական առաջադրանքի կատարվող աշխատանքների արդյունքների` անհամապատասխանության դեպքում, կողմերը կազմում են երկկողմ ակտ` նշելով անհրաժեշտ աշխատանքները:
Լրացուցիչ աշխատանքների կատարման վերաբերյալ պահանջները «Պատվիրատուն» պարտավոր է ներկայացնել աշխատանքների հանձնման-ընդունման ակտի ստացումից ________________________________ օրվա ընթացքում:
«Կատարողը» պարտավոր է «Պատվիրատուի» հիմնավոր լրացուցիչ աշխատանքները կատարել առանց հավելյալ վարձատրության` պայմանագրային գնի շրջանակներում:
8. Եթե կատարված աշխատանքների ընդունման ժամանակ պարզվի, որ սկզբնական տեխնիկական առաջադրանքից կան շեղումներ ու առանձին պայմանների փոփոխման անհրաժեշտություն և, դրան համապատասխան «Պատվիրատուն» անհրաժեշտ է համարում աշխատանքների բովանդակության մեջ փոփոխություններ կամ վերամշակումներ կատարել, ապա նոր աշխատանքների կատարումն իրականացվում է լրացուցիչ կնքվող համաձայնագրի հիման վրա, որում պետք է նշվեն այդ աշխատանքների կատարման ժամկետը և արժեքը:
9. Կատարողի կողմից աշխատանքի (փուլի) վաղաժամ կատարման դեպքում «Պատվիրատուն» պարտավորվում է ընդունել աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտը սույն պայմանագրի 2-րդ բաժնում սահմանված կարգով և աշխատանքի դիմաց վճարել պայմանագրային գնին համապատասխան:
III. Աշխատանքների արժեքը և վճարումների կարգը
10. Սույն պայմանագրին համապատասխան կատարված աշխատանքի համար «Պատվիրատուն» «Կատարողին» վճարում է _______________________________________________________________
_______________________________________________________________
ռուբլի` «Պայմանագրային գնի մասին» նրանց կողմից հաստատված համաձայնագրի (ձև 2.3) արձանագրությանը համապատասխան:
11. Աշխատանքների կամ նրա առանձին փուլերի համար վճարումն իրականացվում է հանձնման-ընդունման ակտի երկկողմանի ձևակերպումից հետո, երբ կատարողի կողմից այն հանձնվել է, իսկ պատվիրատուի կողմից` ընդունվել: Կատարողի հաշիվները, կցված ակտերով, «Պատվիրատուի» կողմից վճարվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
12.Վճարումն իրականացվում է պայմանագրային գների մասին արձանագրությունում նշված գներով, ըստ փաստացի կատարած աշխատանքների փուլերի:
13. Սույն պայմանագրի ստորագրումից ________ օրվա ընթացքում «Պատվիրատուն» պարտավորվում է «Կատարողին» ավանսային վճարում կատարել պայմանագրով նախատեսված աշխատանքի ընդհանուր արժեքի ________ տոկոսի չափով, կամ _______/ /ռուբլի:
14. Եթե կողմերի համաձայնությամբ, կամ «Պատվիրատուի» մեղքով տեղի է ունեցել պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ընդհատում, «Պատվիրատուն» պարտավոր է «Կատարողին» փոխհատուցել փաստացի կատարված ծախսերը` հաշվի առնելով պայմանագրային գներով նախատեսված շահութաբերության մակարդակը:
15. Պետական պատվերի կատարման ժամանակ կողմերից անկախ պատճառներով առաջացած շահույթի կամ վնասների բաշխումն իրականացվում է կողմերի միջև հաստատված «Չնախատեսված շահույթի և անկախ պատճառներով առաջացած վնասների բաշխման» համաձայնագրի արձանագրությանը (ձև 2.4) համապատասխան:
IV. Կողմերի պատասխանատվությունը
16. «Պատվիրատուի» պահանջով «Կատարողը» իր հաշվին, իր միջոցներով և «Պատվիրատուի» հետ համաձայնեցված ժամկետում վերացնում է կատարված աշխատանքներում իր մեղքով թույլ տրված թերությունները:
Նշված թերությունները կողմերի միջև համաձայնեցված ժամկետում չվերացնելու դեպքում «Կատարողը» «Պատվիրատուին» տուգանք է վճարում թերությունների վերացման արժեքի ______ տոկոսի չափով:
17. Կողմերից որևէ մեկի պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պարտավոր է մյուս կողմին փոխհատուցել չկատարման հետևանքով պատճառած վնասները:
18. Պայմանագրով նախատեսված աշխատանքների պայմանավորված ժամկետների խախտումով ընդունման դեպքում «Պատվիրատուն» «Կատարողին» տուգանք է վճարում ժամկետանց յուրաքանչյուր օրվա պայմանագրային գնի _______ տոկոսի չափով, իսկ ________ օրից ավելի ուշացման դեպքում` լրացուցիչ ______ տոկոս:
19. Ըստ վճարման պահանջագրի, փաստացի կատարած աշխատանքների դիմաց վճարման ուշացման դեպքում «Պատվիրատուն» «Կատարողին» տուգանք է վճարում ուշացման յուրաքանչյուր օրվա համար չվճարած գումարի ______ տոկոսի չափով:
20. Տուգանքների վճարումը չի ազատում կողմերին սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից:
V. Պայմանագրի գործողության ժամկետը և կողմերի իրավաբանական հասցեները
21. Սույն պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է ___________ 199 թ. մինչև _________ 199 թ.:
22. Կողմերի իրավաբանական հասցեները և հաշվարկային հաշիվները
«Կատարողի» իրավաբանական հասցեն` ______________________________________
Հաշվարկային հաշիվը ______________________________________________________
«Պատվիրատուի» իրավաբանական հասցեն ___________________________________
Հաշվարկային հաշիվը` ______________________________________________________
__________________________________________________________________________
23. Սույն պայմանագրին կցվում են`
տեխնիկական առաջադրանքը
աշխատանքների կատարման օրացուցային գրաֆիկը
պայմանագրային գնի մասին համաձայնագրի արձանագրությունը
չնախատեսված շահույթի և կողմերից անկախ պատճառներով ծագած վնասների բաշխման մասին համաձայնագրի արձանագրությունը:
Նշված արձանագրությունները կազմում են սույն պայմանագրի անբաժանելի մասը:
|
«Կատարող» _____________________ (պաշտոնը) |
«Պատվիրատու» ___________________ (պաշտոնը) |
|
Կ. Տ. ________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
Կ. Տ. ________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
|
« » 199 թ. ___________________________ |
« » 199 թ. ___________________________ |
_____________
Ծանոթություն. Պայմանագիրը կարող է բովանդակել նաև լրացուցիչ պայմաններ:
Ձև 2.1.
| ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է` |
| «ՊԱՏՎԻՐԱՏՈՒ» |
«ԿԱՏԱՐՈՂ» |
|
______________________________ (պաշտոնը) |
______________________________ (պաշտոնը) |
|
______________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
______________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
|
« » 199 թ. ___________________________ |
« » 199 թ. ___________________________ |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
|
« » 199 թ. ___________________________ |
N պայմանագրի |
Պետական պատվերը ________________________________________________
____________________________________________________________________________
(պատվերի անվանումը)
|
« » 199 թ. ___________________________ |
N պայմանագրի |
Տեխնիկական առաջադրանքի շարադրանքը
_______________
Ծանոթություն. Տեխնիկական առաջադրանքի բովանդակությունը լրացվում է «Պետական պատվերի պայմանագրի պայմանների» 20 կետի (ինժեներատեխնիկական բաժնի) պահանջներին համապատասխան:
Ձև 2.2.
| ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է` |
| «ՊԱՏՎԻՐԱՏՈՒ» |
«ԿԱՏԱՐՈՂ» |
|
______________________________ (պաշտոնը) |
______________________________ (պաշտոնը) |
|
______________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
______________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
|
« » 199 թ. ___________________________ |
« » 199 թ. ___________________________ |
ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
« » 199 թ. N
_________________________
պայմանագրի աշխատանքների կատարման
|
Աշխատանքի անվանումը և կատարման հիմնական փուլերն ըստ հերթականության |
Կատարման ժամկետը |
Կատարողը |
Ստացողի հասցեն | ||||
| |||||||
Ձև 2.3.
| ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է` |
| «ՊԱՏՎԻՐԱՏՈՒ» |
«ԿԱՏԱՐՈՂ» |
|
______________________________ (պաշտոնը) |
______________________________ (պաշտոնը) |
|
______________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
______________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
|
« » 199 թ. ___________________________ |
« » 199 թ. ___________________________ |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
| Պայմանագիր N | ________________ |
« » 199 թ. ___________________________ |
պայմանագրային գնի (նախահաշվարկի) մասին համաձայնագրի
Պայմանագրային գնի տեսակը
|
Փուլերն ըստ հերթականության |
Աշխատանքի հանգամանալից բովանդակությունը (համապատասխան օրացուցային գրաֆիկի) ձև 2.2. |
Պայմանագրային գինը (հազ. ռուբ.) |
| Ընդամենը` պայմանագրային գինը | _____________________ |
| ____________ հազ. ռուբ. |
Ձև 2.4.
| ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է` |
| «ՊԱՏՎԻՐԱՏՈՒ» |
«ԿԱՏԱՐՈՂ» |
|
______________________________ (պաշտոնը) |
______________________________ (պաշտոնը) |
|
______________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
______________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
|
« » 199 թ. ___________________________ |
« » 199 թ. ___________________________ |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
| Պայմանագիր N | ________________ |
« » 199 թ. ___________________________ |
Չնախատեսված շահույթի և կողմերից անկախ պատճառներով ծագած վնասների բաշխման մասին համաձայնագրի
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ՀՀ կառավարության 1993 թ. հունվարի 25-ի N 19 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի մասին» N 542 որոշման պահանջներին համապատասխան:
2. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև իրավաբանական այլ անձանց, անկախ սեփականության ձևից, միջև Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական առաջադրանքով սահմանված պետական կարիքների համար արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) մատակարարումների հետ կապված հարաբերությունները:
II. Պետական առաջադրանքի ձևավորումը
3. Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջպետական պարտավորությունների համար արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) մատակարարումներն իրականացվում են`
միջպետական (միջկառավարական) առևտրատնտեսական համաձայնագրերին համապատասխան, որոնց կողմերի համաձայնությամբ կցվել է փոխադարձ մատակարարվող ապրանքների ցանկ.
լրակազմող սարքավորումների, հումքի, նյութերի և այլ ապրանքների գծով միջկառավարական առևտրատնտեսական համաձայնագրերով, գիտատեխնիկական համագործակցության, տեխնիկական օժանդակության սահմաններում` կողմերի միջև համաձայնեցված օբյեկտների վերակառուցման և շինարարության համար:
Ելնելով հանրապետության կոնկրետ միջկառավարական համաձայնագրերից և պայմանագրերից բխող պարտավորություններից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության և շահագրգիռ այլ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ, որոշում է միջպետական պարտավորություններով նախատեսված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալը և 1993 թվականին այդ պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ վարկային և նյութատեխնիկական միջոցների չափը:
4. Վառելիքի (բացի բյուջետային հիմնարկներին մատակարարվող մասից), դեղորայքի, սանիտարահիգիենիկ արտադրանքի, բուժտեխնիկայի և սարքավորումների, բժշկական այլ պարագաների (բացի առողջապահական պետական համակարգից) պետական առաջադրանքները ձևավորում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ, ելնելով նշված արտադրատեսակների հաշվարկային հաշվեկշիռներից, տվյալ տարվա սոցիալ-տնտեսական ծրագրի կանխատեսումային գնահատումներից:
5. Պարենով բնակչության նվազագույն կարիքների (ըստ նշված պարենի տեսակների) ապահովման պետական առաջադրանքը մշակում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, պարենի և մթերումների նախարարությունը, առևտրի նախարարությունը:
3, 4, 5 կետերով սահմանված կարիքների գծով պետական առաջադրանքի ծավալները, ըստ պետական առաջադրանք տեղադրող լիազորված մարմինների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պետական առաջադրանքների գլխավոր քվոտաների սահմաններում պետական առաջադրանք տեղադրող լիազորված մարմիններն այդ առաջադրանքը տնտեսավարող սուբյեկտների մոտ տեղադրում են հատակարգագրեր իջեցնելու միջոցով:
7. Պետական առաջադրանքների իրականացումը կատարվում է առաջադրանք տեղադրող լիազորված մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքվող պայմանագրով, որի օրինակելի ձևը հաստատված է «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերով սահմանված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների և մատակարարումների պետական պատվերի պայմանագրերի նախապատրաստման և կնքման» կարգում, (սույն որոշման N 2 հավելված) և կողմերի համաձայնությամբ կարող է լրացվել առաջադրանքի իրականացման համար նյութատեխնիկական և վարկային ռեսուրսների տրամադրման պայմաններով:
8. Պետական առաջադրանքների նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
9. Պետական առաջադրանք տեղադրող լիազորված մարմինը եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է հաշվետվություն պետական առաջադրանքով պայմանագրերի կնքման և կատարման ընթացքի մասին:
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 08.02.1995, N 67 | --------- | |
| 30.03.1994, N 140 | --------- | |
| 07.05.1993, N 215 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|