ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2451-Ա |
«23» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱ Հ.48 ՇԵՆՔ Հ.3 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՄՈՒՐԱԶ ՎԱԼԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ՎԱԼՏԵՐԻ ԱԹՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 16.06.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՈՒՐԲԱՆ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ի կողմից 14.04.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, «Աբրահամ Աբրահամյան» Ա/Ձ-ի կողմից 24.01.2025թ․ տրված շինությունների հատակագիծը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումները (29.01.2025թ. հ.Դ-9935-25, 11.03.2025թ. հ.Դ-25873-25, 14.04.2025թ. հ.Դ-39772-25).
1. Երևան, Էրեբունի, Տիգրան Մեծի պողոտա հ.48 շենք հ.3 հասցեում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20122014-01-0094 վկայական) քաղաքացիներ Մուրազ Վալիկի Գրիգորյանի և Սուսաննա Վալտերի Աթոյանի կողմից ինքնակամ բացված դռները 2/երկու/ հատ (հասարակական) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 10440 (տասը հազար չորս հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|