ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 793-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2025
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
24.06.2025
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

N 06-Ն

“20” հունիսի 2025 թվական

ք. Երևան

N 793-Ն

“24” հունիսի 2025 թվական

ք. Երևան

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Սահմանել

1) Պետական եկամուտների կոմիտեի կողմից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրվող տեղեկությունների շրջանակը և տրամադրման կարգը՝ համաձայն Հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման համար նախատեսված հարթակի (benefits.hightech.gov.am) (այսուհետ՝ Հարթակ) լիարժեք ինքնաշխատ գործարկմանը հաջորդող 30-րդ օրացուցային օրվան հաջորդող աշխատանքային օրը, սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկությունների տրամադրման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար ապահովում է արտաքին օգտվողի ժամանակավոր մուտքի հնարավորություն՝ Պետական եկամուտների կոմիտեի անալիտիկ-վերլուծական համակարգին (BI-business intelligence), որի միջոցով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տվյալներ է ստանում՝ Հավելվածի Ձև 2-ի համաձայն:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

_________________

Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 _________________

 Է. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի հունիսի 20-ի թիվ 06-Ն

 և

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի 2025 թվականի

հունիսի 24-ի թիվ 793-Ն

համատեղ հրամանի

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույնով սահմանվում է Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ Կոմիտե) կողմից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի շրջանակներում Կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 450-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) պետական աջակցությունների տրամադրման կամ մերժման համար հիմք հանդիսացող հարկային մարմնի հաշվառման տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության (այսուհետ Տեղեկություն) շրջանակը և դրա տրամադրման կարգը:

2. Կոմիտեի տեղեկատվական բազայից Ձև 1-ով սահմանված տեղեկությունները Որոշմամբ սահմանված Հարթակին, ԱՅՓԻ(API)-ների միջոցով, տրամադրվում են ինքնաշխատ եղանակով:

3. Մինչև, սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված եղանակով Հարթակի միջոցով Ձև 1-ով սահմանված տեղեկությունների ինքնաշխատ փոխանցումը, Նախարարությունը Ձև 2-ով սահմանված տեղեկությունները ստանում է Կոմիտեի անալիտիկ-վերլուծական համակարգից (BI-business intelligence):

4. Նախարարությունն իրավասու է ստացված Տեղեկությունները վերլուծել, ինչպես նաև դրանց վերաբերյալ Կոմիտեից և պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտից կատարել լրացուցիչ հարցումներ, ճշգրտումներ:

5. Պետական աջակցության վերաբերյալ Տեղեկություններ ներառող տեղեկատվությունը պահպանվում է Նախարարությունում՝ այդ նպատակների համար առանձնացված, Կոմիտեի և Նախարարության կողմից համաձայնեցված պահանջներին բավարարող սերվերների վրա՝ պաշտպանված տիրույթում:

 

Ձև 1

 

Տնտեսավարող սուբյեկտի

Անվանումը, Կազմակերպաիրավական տեսակը ՀՎՀՀ, գրանցման համարը,

Վերաբերելի ժամանակահատված, կամ կոնկրետ ամսաթվեր

     
 

ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1.

Տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկությունների ստացում՝

Այո կամ Ոչ

Տեսակարար կշիռներ

Հարկման համակարգը

Գործունեության դասակարգչի կոդ, կոդեր

Գործունեության տեսակարար կշիռ

Գործունեության դասակարգչի փոփոխությունները՝ հաշվետու ժամանակահատվածի և դրան նախորդող եռամսյակի

Հարկման համակարգը (նաև «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մաս)

2.

Դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ Տնտեսավարող սուբյեկտի հարկային պարտավորության 100000 ՀՀ դրամը գերազանցելու մասին տվյալ

Այո կամ ՈՉ

Տվյալներ/Չափ

3.

Տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների մասով տեղեկությունների ստացում՝

Քանակը

Աշխատողի վերաբերյալ տվյալներ

Միգրանտ

Անուն ազգանուն,

 ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք,

 անձնագիր կամ նույնականացման քարտի տվյալներ,

 աշխատանքային պայմանագիր,

 ՀՀ քաղաքացիության առկայություն (այո/ոչ),

 տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատանքի ընդունվելու ամսաթիվը,

 մինչև 2022թ․ մարտի 1-ը ԱՎՈՒՄ-ի մասին նշում (այո/ոչ),

դիմելու օրվա դրությամբ աշխատողի՝ գործատուի մոտ աշխատելու հավաստում (այո/ոչ)

 ԶԳԴ (պաշտոնի և զբաղմունքի կոդ)

 ԱՎՈՒՄ

 ՔԻՊ (ԱՎՈՒՄ)

 հաշվարկված եկամտային հարկի չափ (ԳՀ/ՓՄ որակված աշխատանքների շրջանակում)

Նոր աշխատող

 Անուն ազգանուն,

 ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք,

 անձնագիր կամ նույնականացման քարտի տվյալներ,

 աշխատանքային պայմանագիր,

 տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատանքի ընդունվելու ամսաթիվը

 նոր աշխատողի աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ (նշել բոլոր գործատուների տվյալները՝

Նախկին գործատուի՝

1) ՀՎՀՀ

2) ՏԳԴ-ն դիմելու օրվա դրությամբ)

3) ՏԳԴ տեսակարար կշիռը դիմելու օրվա դրությամբ

4) ՏԳԴ-ն աշխատանքային գործունեության ընթացքում,

5) ՏԳԴ տեսակարար կշիռը աշխատանքային գործունեության ընթացքում,

6) աշխ․ սկիզբ-ավարտ

 դիմելու օրվա դրությամբ աշխատողի՝ գործատուի մոտ աշխատելու հավաստում (այո/ոչ)

 ԶԳԴ (պաշտոնի և զբաղմունքի կոդ)

 ԱՎՈՒՄ

 ՔԻՊ (ԱՎՈՒՄ)

 Հաշվարկված եկամտային հարկի չափ (ԳՀ/ՓՄ որակված աշխատանքների շրջանակում)

4.

Տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված վերապատրաստված մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների մասով տեղեկությունների ստացում, այդ թվում՝

Վերապատրաստված միգրանտ

Վերապատրաստված նոր աշխատող

Աշխատողի վերաբերյալ տվյալներ (Անուն ազգանուն, ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք, Անձնագիր կամ նույնականացման քարտի տվյալներ)

Աշխատանքային պայմանագիր

 

Վերապատրաստված միգրանտի և

Վերապատրաստված նոր աշխատողի դեպքում Տեղեկության նկարագրությունը տրամադրվում է Միգրանտի և Նոր աշխատողի ձևաչափով

5.

Տնտեսավարող սուբյեկտի քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների մասով տեղեկատվություն

Այո կամ Ոչ

Տվյալներ

6.

Հաշվետու ժամանակահատվածի համար տնտեսավարող սուբյեկտի հաշվարկված եկամտային հարկի գումարը

Տվյալներ

Ձև 2

Աղյուսակ 1

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման շրջանակում կազմակերպության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների

Հ/Հ

ՀՎՀՀ

Ընկե-րության անվա-նումը

Կազ-մակեր-պաիրա-վական տեսակը

Կարգա-վիճակը

Դիմումի ներկայաց-ման ամսա-թիվը

Գործու-նեության դասակարգչի

Աջակցության տրամադրման հաշվետու ժամանա-կաշրջան

Գործու-նեության դասա-կարգչի վերջին փոփոխման ամսաթիվը

Հարկման համա-կարգը

 Ընդհա-նուր շրջանա-ռությունը

Աշխատող-ների ընդհա-նուր թվա-քանակը

Ընդհա-մենը հաշվետու ժամանա-կահատ-վածի համար հաշվարկ-ված եկամտային հարկի գումարը

Դիմումի ներկայաց-ման օրվան նախորդող օրվա դրությամբ հարկային պարտա-վորության գումարը

/դրամ/

կոդը(եր)

տեսակա-րար

կշիռը

տարի

Եռամսյակ

                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               

Աղյուսակ 2

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման շրջանակում աշխատողների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների

Կազմակերպության

Անվանումը

ՀՎՀՀ

 

 

 Հ/Հ

 Անուն ազգանուն հայրանուն

 ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք

 Անձը հաստատող փաստաթղթի համարը

 ՀՀ քաղաքա-ցիության առկայություն (այո/ոչ, կամ անձնագրային տվյալներ)

 Կազմակեր-պությունում աշխատանքի ընդունվելու ամսաթիվը

 մինչև 2022թ մարտի 1-ը ԱՎՈՒՄ-ի մասին նշում (այո/ոչ)

 դիմելու օրվա դրությամբ աշխատողի՝ գործատուի մոտ աշխատելու հավաստում (այո/ոչ)

 ԶԳԴ (պաշտոնի և զբաղմունքի կոդ)

 Տարի

 Ամիս

 ԱՎՈՒՄ

 ՔԻՊ (ԱՎՈՒՄ)

 Հաշվարկված եկամտային հարկի չափ ԳՀ/ՓՄ

                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           

Աղյուսակ 3

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման շրջանակում նոր և ՔԻՊ-ով աշխատողների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների

 Հ/Հ

 Անուն ազգանուն հայրանուն

 ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք

 Անձը հաստատող փաստաթղթի համարը

Դիմումի ներկայացման ամսաթիվը

 Նախկին գործատուի տվյալներ

 Աշխ սկիզբ

 Աշխ ավարտ

 Անվանում (Նշել բոլոր գործատուների տվյալները)

 ՀՎՀՀ

 ՏԳԴ-ն դիմելու օրվա դրությամբ

 ՏԳԴ տեսակարար կշիռը դիմելու օրվա դրությամբ

 ՏԳԴ-ն Աշխատանքային գործունեության ընթացքում

 ՏԳԴ տեսակարար կշիռը Աշխատանքային գործունեության ընթացքում

                         
               
               
               
               

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան