ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 556-Ա
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀՕ-14-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝
1. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-14-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ վարչապետի N 556-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀՕ-14-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու և ընդունելու ժամկետները |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Համակատարող |
Իրավական հիմքը |
|
1. |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների հավաստագրման կարգը և պայմանները, ինչպես նաև մարզական գործունեության այլ տեսակները սահմանելու մասին» հրամանի ընդունում |
Նախագծի ընդունում՝ 2026 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխու-թյուններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-14-Ն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող | |
|
2. |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ 2025 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ Նախագծի ընդունում՝ 2025 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հայաստանի Հանրապետության կառավարություն (ընդունող մարմին) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ (ներկայացնող մարմին) |
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխու-թյուններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-14-Ն օրենքի 5-րդ հոդված |
|
3. |
«Ֆիթնես կենտրոններ կամ մարզասրահներ ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ 2025 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ Նախագծի ընդունում՝ 2025 թվականի դեկտեմբերի տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հայաստանի Հանրապետության կառավարություն (ընդունող մարմին) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ներկայացնող մարմին) |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխու-թյուններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-14-Ն օրենքի 3-րդ հոդված |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
26.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2025 թվական: