ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆԱԾ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՔՆՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 387-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.06.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 հունիսի 2025 թ.

N 387-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1991 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆԱԾ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՔՆՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած մանկապարտեզների և դպրոցների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել Երևան քաղաքի ավագանու քննող հանձնաժողով (այսուհետ՝ Քննող հանձնաժողով):

2. Քննող հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 12:

3. Հաստատել Քննող հանձնաժողովի հետևյալ կազմը՝

1) Արմեն Գալջյան - Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,

2) Հայկ Միրզոյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,

3) Լուսինե Սարգսյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,

4) Անի Խաչատրյան - «Հանրապետություն» խմբակցություն,

5) Մհեր Բեջանյան - «Հանրապետություն» խմբակցություն,

6) Հարություն Մանվելյան - «Հանրապետություն» խմբակցություն,

7) Արամ Թորոսյան - «Ազգային Առաջընթաց» խմբակցություն,

8) Իոսիֆ Կուբատյան - «Ազգային Առաջընթաց» խմբակցություն,

9) Սեդա Տեր-Մինասյան - «Ազգային Առաջընթաց» խմբակցություն,

10) Վահան Ավագյան - «Հանրային Ձայն» խմբակցություն,

11) Վահե Եսայան - «Հանրային Ձայն» խմբակցություն,

12) Լուսինե Բուղայան - «Հանրային Ձայն» խմբակցություն:

4. Ընդունել ի գիտություն, որ հանձնաժողովը գործում է սույն որոշման ընդունման պահից առավելագույնը 6 ամիս ժամկետով:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. հունիսի 24

Երևան