ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
24 հունիսի 2025 թ. |
N 382-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2025 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.259-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 09.12.2021 թ. h.09122021-01-0408 /գաղտնաբառ` WTJRDWGMWFBF/ վկայական) Փ.Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի, 4-րդ հարկի, 16.53քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2028 թվականի օգոստոսի 1-ը ժամկետով տրամադրել «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպությանը:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. հունիսի 24 Երևան |