ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3592-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.06.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«13» հունիս 2025 թ.

N 3592-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 3-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով այն փաստը, որ «ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությունը (Ընկերության) Առողջապահության նախարարի 2025 թվականի մարտի 11-ի N 1446-Ա հրամանի համաձայն ներառված է 2025 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի շրջանակներում նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտում և բուժում իրականացնող կազմակերպությունների ցանկում` 2025 թվականի մայիսի 23-ի թիվ 24259-2025 մտից համարով ներկայացված հայտով հայցված, սակայն սույն թվականի հունիսի 13-ին ի լրումն ներկայացված հայտով հրաժարված հիվանդանոցային` նյարդաբանական տեսակի մասով Լիցենզավորման հանձնաժողովի նիստին որոշվեց այն ներառել հայտում հայցվող տեսակներում: Ընկերության փոխտնօրենը հայտնեց, որ տեղում ուսումնասիրության ժամանակ նյարդաբանական բաժանմունքի բացակա թթվածնի և հետներծծման ելքերի փոխարեն ունի նորագույն շարժական հետներծծման սարքեր, իսկ տեղում ուսումնասիրության ժամանակ արձանագրված մյուս սարքավորումների վերաբերյալ հայտնեց, որ համալրման փուլում են: Տեղում ուսումնասիրության ժամանակ արձանագրված արտահիվանդանոցային` մանրէաբանական, հյուսվածքաբանական լաբորատորիաների բացակա սարքավորումների կապակցությամբ Ընկերության փոխտնօրենը նշեց, որ տեղում ուսումնասիրության ժամանակ բացակա սարքավորումները արդեն իսկ համալրված են, ինչի վերաբերյալ սույն թվականի հունիսի 13-ի թիվ 27781-2025 համարով ներկայացված գրությամբ տեղեկացրել է նաև գրավոր: Հաշվի առնելով, որ Ընկերության կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին`

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել «ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության կողմից Առողջապահության նախարարություն ներկայացված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտը` հատկացնելով լիցենզիա:

2. «ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

5. Հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ