ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«05» հունիս 2025 թ. |
N 3402-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՋԱՓՆՅԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 04-Ի ԹԻՎ Կ-ԲՕ-002724 ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 06-Ի ԹԻՎ Կ-ԲՕ- 002791 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 3-րդ կետը, ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-192-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, «ԱՋԱՓՆՅԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 26-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել «ԱՋԱՓՆՅԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման վերաբերյալ հայտը` Երևան, Աջափնյակ Հ. Աբելյան փողոց 8/1 հասցեում:
2. «ԱՋԱՓՆՅԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում վերջիններիս ներկայացրած հայտը համարել մերժված:
3. Ուժը կորցրած ճանաչել «ԱՋԱՓՆՅԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու 2020 թվականի հունիսի 4-ի թիվ Կ-ԲՕ-002724 և 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ Կ-ԲՕ-002791 լիցենզիաները:
4. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար տրամադրված լիցենզիայի և ուժը կորցրած ճանաչված լիցենզիաների վերաբերյալ տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե,
3) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին:
5. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 535-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՋԱՓՆՅԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
| Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |