ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2025-22.08.2025)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 25.06.2025
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.06.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
20.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2025 թվականի N 31-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 27-33-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) ընդամենը եկամուտներ՝ 9 193 112 100 (ինը միլիարդ մեկ հարյուր իննսուներեք միլիոն մեկ հարյուր տասներկու հազար մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում․

ա. եկամուտներ՝ 7 858 944 600 (յոթ միլիարդ ութ հարյուր հիսունութ միլիոն ինը հարյուր քառասունչորս հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ սեփական եկամուտներ՝ 2 681 544 300 (երկու միլիարդ վեց հարյուր ութսունմեկ միլիոն հինգ հարյուր քառասունչորս հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, պաշտոնական դրամաշնորհներ՝ 5 177 400300 (հինգ միլիարդ մեկ հարյուր յոթանասունյոթ միլիոն չորսհարյուր հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,

բ. տարեսկզբի ազատ մնացորդ՝ 1 334 167 500 (մեկ միլիարդ երեք հարյուր երեսունչորս միլիոն մեկ հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) ծախսեր՝ 9 193 112 100 (ինը միլիարդ մեկ հարյուր իննսուներեք միլիոն մեկ հարյուր տասներկու հազար մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։

2. Սահմանել որ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարը Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ բյուջեով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10%-ի սահմաններում, սույն որոշումով հաստատված ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն որոշմամբ յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների կրճատում ոչ ավել, քան 20%-ի չափով կամ ավելացում 35%-ից ավելի չափով:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.

1) համայնքի ավագանու մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 01-ից:

 

Կողմ -33

Վ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լ. ԱՆԱՆՅԱՆ

Գ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ն. ՄԵՍՐՈՊՅԱՆ

Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կ. ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

Ս. ՄԻՆԱՍՅԱՆ

Վ. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լ. ԱՆԱՆՅԱՆ

Շ. ԱՐԱՄՅԱՆ

Ք. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Է. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Գ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ն. ԲԵԳԶԱԴՅԱՆ

Ա. ԲԵՅԲՈՒՏՅԱՆ

Վ. ԴԱՎԹՅԱՆ

Լ. ՆԱԶԱՐՅԱՆ

Ս. ԱԴԱՄՅԱՆ

Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Վ. ԵԴԻԳԱՐՅԱՆ

Ն. ՄԻՐԶՈՅԱՆ

Ռ. ՄԽԻԹԱՐՅԱՆ

Վ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Ս. ՄՈՍՈՅԱՆ

Կ. ՍԻՄՈՆՅԱՆ

Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ

ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Վ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

2025թ. հունիսի 20

ք. Գյումրի

 

 

Հավելված՝ ուղղ.

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու

 2025 թվականիհունիսի 20-ի N 31-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.12.2025, N 138-Ն 20.06.2025, N 31-Ն
14.08.2025, N 60-Ն 20.06.2025, N 31-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան