ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
24 հունիսի 2025 թ. |
N 374-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑ Հ. 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ. 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Վիկտոր Տեր-Հովսեփյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց հ. 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. հունիսի 24 Երևան |