ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 365-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.06.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 հունիսի 2025 թ.

N 365-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի բյուջեի «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով 2020 թվականին ձեռք բերված 1,825,000,000.0 (մեկ միլիարդ ութ հարյուր քսանհինգ միլիոն դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 100 հատ ԳԱԶ A68R52 մակնիշի ավտոբուսները, 2021 թվականին ձեռք բերված 7,199,920,000.0 (յոթ միլիարդ մեկ հարյուր իննսունինը միլիոն ինը հարյուր քսան հազար դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 161 հատ ZHONGTONG BUS, LCK6860HGN մակնիշի ավտոբուսները և 2021 թվականին ձեռք բերված 2,236,000,000.0 (երկու միլիարդ երկու հարյուր երեսունվեց միլիոն դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 50 հատ ZHONGTONG BUS, LCK6860HGN մակնիշի ավտոբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Երևանի քաղաքապետին՝ ապահովել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրերի և հանձնման-ընդունման ակտերի կնքումը:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. հունիսի 24

Երևան