ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
24 հունիսի 2025 թ. |
N 380-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սանասար Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող Մ.Մելքոնյան փողոցի հ.50/3 հասցեում՝ տարածագնահատման 5-րդ գոտում, գտնվող 303.54 քմ մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18042022-01-0271 վկայական), Մ.Մելքոնյան փողոցի հ.50/3 հասցեին կից Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող 303.54 քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն։
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. հունիսի 24 Երևան |