ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
24 հունիսի 2025 թ. |
N 379-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածով, 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 255-Ա որոշումը`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. հունիսի 24 Երևան |
|
Հավելված |
|
Կազմված է 19.05.2025 թ. և բաղկացած է 2 թերթից Տպագրված է ընդամենը 4 օրինակ Օրինակ __ |
|
Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է
Երևան քաղաքի ավագանու 24.06.2025թ. թիվ 379-Ա որոշմամբ
Երևանի քաղաքապետ՝
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ 25.01.2002 թ. գրանցման համար` 222.120.00027 հարկ վճարողի հաշվառման համար՝ 01806173 21.05.2010 թ. գրանցված կանոնադրության թիվ _______.____ փոփոխությունը գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից “_____”_____________ 2025 թ.
Աշխատակից՝ _________________ ______________ |
«ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
փակ բաժնետիրական ընկերության
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(փոփոխություն)
«ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1. Կանոնադրության 1.2. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով.
«Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու, «ԵՐԵՎԱՆԻ «ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 255-Ա որոշման համաձայն Ընկերությունը վերակազմակերպվել է՝ ԵՐԵՎԱՆԻ «ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությունը նրան միացման ճանապարհով: Ընկերությունը հանդիսանում է ԵՐԵՎԱՆԻ «ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության (նախկին անվանումը՝ «ԹԻՎ 9 ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն, գրանցված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 19.02.1996 թ., գրանցման համարը՝ 290.140.01184, հարկ վճարողի հաշվառման համար՝ 01805215) իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան:»։
2. Կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 8,160,000 (ութ միլիոն հարյուր վաթսուն հազար) դրամ, որը կազմում է 816 հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 դրամ:
Բոլոր 816 բաժնետոմսերը տեղաբաշխված են, սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին և լրիվ վճարված են նրա կողմից:»:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|