ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 379-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.06.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 հունիսի 2025 թ.

N 379-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածով, 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 255-Ա որոշումը`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. հունիսի 24

Երևան

 

Հավելված

 

Կազմված է 19.05.2025 թ. և բաղկացած է 2 թերթից

Տպագրված է ընդամենը 4 օրինակ

Օրինակ __

 

Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ  Է

 

Երևան քաղաքի ավագանու

24.06.2025թ. թիվ 379-Ա որոշմամբ

 

 

 

Երևանի քաղաքապետ՝

 

 

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ  Է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ

ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ 25.01.2002 թ.

գրանցման համար` 222.120.00027

հարկ վճարողի հաշվառման համար՝ 01806173

21.05.2010 թ. գրանցված կանոնադրության

թիվ _______.____ փոփոխությունը

գրանցված է իրավաբանական անձանց

պետական ռեգիստրի կողմից

“_____”_____________ 2025 թ.

 

Աշխատակից՝

_________________ ______________ 

 

«ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

փակ բաժնետիրական ընկերության

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(փոփոխություն)

 

«ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1. Կանոնադրության 1.2. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով.

«Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու, «ԵՐԵՎԱՆԻ «ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 255-Ա որոշման համաձայն Ընկերությունը վերակազմակերպվել է՝ ԵՐԵՎԱՆԻ «ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությունը նրան միացման ճանապարհով: Ընկերությունը հանդիսանում է ԵՐԵՎԱՆԻ «ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության (նախկին անվանումը՝ «ԹԻՎ 9 ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն, գրանցված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 19.02.1996 թ., գրանցման համարը՝ 290.140.01184, հարկ վճարողի հաշվառման համար՝ 01805215) իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան:»։

2. Կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 8,160,000 (ութ միլիոն հարյուր վաթսուն հազար) դրամ, որը կազմում է 816 հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 դրամ:

Բոլոր 816 բաժնետոմսերը տեղաբաշխված են, սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին և լրիվ վճարված են նրա կողմից:»: