Գլխավոր տեղեկություն
Համար
N 140
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 1994 թ. N 140

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող պետական կարիքների համար արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) գնումների և մատակարարումների միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության պետական այն կարիքները, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նպատակներից ու խնդիրներից և գտնվում են պետության անմիջական կարգավորման տակ և որոնց ֆինանսավորումը նախատեսված չէ իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին, սահմանվում են առաջադրանքի ձևով:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի ձևավորման ու տեղադրման կարգը, համաձայն N 1 հավելվածի:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի կազմը, համաձայն N 1-1 հավելվածի, պետական պատվեր և պետական առաջադրանք տեղադրող լիազորված մարմինների ցանկը, համաձայն N 1-2 հավելվածի*) և այն կարևորագույն արտադրատեսակների ցանկը, որոնց գծով 1994 թվականի պետական պատվերի միջոցով կատարվում են գնումներ և մատակարարումներ, համաձայն N 1-3 հավելվածի:

5. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերը, համաձայն NN 2-16 հավելվածների (N 3 հավելվածը գաղտնի):

6. Սահմանել, որ պետական պատվերի ու պետական առաջադրանքի շրջանակներում կատարվող արտադրանքի գնումները և մատակարարումներն առաջնահերթ կարգով ապահովվում են միջպետական փոխկապակցված առաքումներով:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ պետական կարիքների ապահովման նպատակով բյուջեով նախատեսված գումարների արտարժույթով ամբողջությամբ կամ մասնակի փոխարկելիության վերաբերյալ, համապատասխան համաձայնագրի կնքումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության պետական պատվերի իրականացման հետ կապված անհրաժեշտ գումարների առաջնահերթ փոխարկելիությունը.

բ) սահմանել կարգ, որի համաձայն պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինները վերոհիշյալ նպատակով դիմում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

8. Պետական պատվեր և պետական առաջադրանք տեղադրող լիազորված մարմիններին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ նշված նպատակների համար անհրաժեշտ արտարժույթի ռեսուրսների վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում մշակել գնումների և մատակարարումների գծով մրցութային պայմաններով պետական պատվերի տեղադրման կարգը:

10. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին` երկշաբաթյա ժամկետում իրականացնել պետական պատվերի պայմանագրերի կնքում տնտեսավարող սուբյեկտների հետ: Կնքված պայմանագրի մեկ օրինակը ներկայացնել  Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, իսկ պատճենը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն:

11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` տասնօրյա ժամկետում.

ա) պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին իջեցնել պետական պատվերով սահմանված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) սպառողների ցանկը` հատկացված սահմանաքանակներով.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել այն արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ցանկը, որոնց նկատմամբ պետական պատվերի կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող համապատասխան մասնագիտացված ձեռնարկությունների համար.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական առաջադրանքը:

12. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը`

ա) էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում պետական պատվերի կատարման վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների գործող վիճակագրական ձևերը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի կազմին.

բ) Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի կատարման վերաբերյալ ՀՀ կառավարություն ներկայացնել եռամսյա հաշվետվություն, ինչպես նաև ամենամսյա տեղեկատվություն:

13. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին, պետական պատվեր կատարող ձեռնարկություններին ու կազմակերպություններին` հաստատված ձևերով և ժամկետներում հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն:

14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` պետական պատվերի և պետական առաջադրանքի շրջանակներում վերահսկողություն սահմանել մատակարարվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գների նկատմամբ:

15. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի մասին» N 542 որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 25-ի «ՀՀ 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի ձևավորման և տեղադրման աշխատանքների կազմակերպման մասին» N 19 որոշման N 1 հավելվածի կարևորագույն արտադրատեսակների ցանկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 3-ի N 335 որոշման 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 30-ի N 542 որոշմանը վերաբերող մասով:

________________

*) Հավելվածները N 1-2-ից չեն բերվում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994
Թ.
ՄԱՐՏԻ
30-ի N 140 ՈՐՈՇՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պատվերի միջոցով իրականացվում են հանրապետական նշանակության պետական ծրագրերի մշակումը և իրագործումը, անվտանգության և պաշտպանության անհրաժեշտ մակարդակի ապահովումը, հանրապետության պետական պաշարների կազմավորումը և համալրումը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կարիքները, գիտական կարևորագույն հետազոտությունները, սոցիալական ոլորտի կարիքների ապահովումը և այլն:

Հայաստանի Հանրապետության պետական պատվերն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի և պատվեր կատարող տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի հիման վրա և վճարվում է պետական պատվեր տեղադրող լիազոր մարմինների գծով պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին:

2. Պետական առաջադրանքի միջոցով բավարարվում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նպատակներից ու խնդիրներից բխող այն պետական կարիքները, որոնք չեն ֆինանսավորվում պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին:

Պետական առաջադրանքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացրած կարգադրագրերի հիման վրա, տնտեսավարող սուբյեկտի հետ կնքվող պայմանագրերով:

3. Պետական պատվերի և պետական առաջադրանքի անվանացանկը, դրա մեջ ներառվող արտադրանքի հաշվարկային ծավալները (բնեղեն կամ արժեքային արտահայտությամբ), ըստ պատվեր տեղադրող լիազորված մարմինների, ձևավորում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

4. Պետական պատվերը և պետական առաջադրանքը ձեռնարկություններում և կազմակերպություններում տեղադրում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինները:

5. Պետական պատվերի և պետական առաջադրանքի անվանացանկն ըստ արտադրանքի հաշվարկային ծավալների և պատվեր տեղադրող լիազորված մարմինների հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

6. Պետական պատվեր և պետական առաջադրանք տեղադրող լիազորված մարմիններն իրավունք չունեն ընդլայնելու (նեղացնելու) պետական պատվերի և պետական առաջադրանքի կազմը, փոփոխելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծավալները:

7. Պետական (իշխանության տեղական մարմինների), հասարակական ծառայությունների ձեռնարկություններում պետական պատվերը և պետական առաջադրանքը տեղադրվում են պարտադիր կարգով:

8. Պետական պատվերի շրջանակում ապրանքները սպառողներին մատակարարվում են կանխավճարի պայմանով, ըստ կնքվող պայմանագրերի:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից պետական պատվերով նախատեսված ապրանքների սպառողներին տրված սահմանաքանակների հիման վրա բանկային 5 օրվա ընթացքում բացում է նախնական նպատակային ֆինանսավորում` տարեկան ծավալի առնվազն 25 տոկոսի չափով:

9. Պետական պատվերի և պետական առաջադրանքի կատարող կարող է հանդես գալ սեփականության ցանկացած ձևի հիմնված տնտեսավարող սուբյեկտ:

10. Պետական պատվերով և պետական առաջադրանքով գնվող ու մատակարարվող արտադրանքի գները որոշվում են պայմանագրերով, ընդ որում պետական պատվեր և պետական առաջադրանք կատարող Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտները պատվեր տեղադրող լիազորված մարմիններին արտադրանքը պարտավոր են մատակարարել այլ սպառողների համար սահմանված գներից ոչ բարձր գներով:

11. Հայաստանի Հանրապետության պետական պատվերի կատարման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսները տնտեսավարող սուբյեկտները ձեռք են բերում ինքնուրույն:

12. Պետական պատվեր և պետական առաջադրանք տեղադրող լիազորված մարմինը`

իրականացնում է պետական պատվերի և պետական առաջադրանքի պայմանագրերի կնքման համար արտադրանք մատակարարողների ընտրություն, այդ թվում մրցույթի միջոցով.

մատակարարի հետ նախօրոք համաձայնեցված ժամկետում նշում է արտադրանքի կոնկրետ սպառողներին, որոնց պետք է մատակարարվի արտադրանք ըստ պետական պատվերի և պետական առաջադրանքի պայմանագրի.

սպառողների հետ կոնկրետացնում է պետական պատվերով և պետական առաջադրանքով սահմանված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) տեսականին (ըստ ծավալների) և դրանց մատակարարման (կատարման) ժամկետները.

մատակարարներին երաշխավորվում է երրորդ անձի կողմից պետական պատվերով սահմանված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) դիմաց կատարվող վճարումների համար` պետական պատվերի և պետական առաջադրանքի պայմանագրով սահմանված գներով: Կոնկրետ սպառողների ցանկն ըստ սպառման սահմանաքանակների պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնին տրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից: Մատակարարված արտադրանքի դիմաց վճարումների կարգը սահմանվում է պետական պատվերի պայմանագրով:

13. Հայաստանի Հանրապետության պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների և մատակարարումների պայմանագրերի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում ձեռնարկություններն ու կազմակերպությունները պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տուժանքի (տուգանքի, տույժի) և վնասների հատուցումը չի ազատում պետական պատվեր կատարողին պայմանագրային պարտավորությունների  լրիվ կատարումից:

Պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների և մատակարարումների պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում պատվեր տեղադրող լիազորված մարմնին իրավունք է վերապահվում արտադրանք ձեռք բերել այլ մատակարարներից, լրացուցիչ ծախսերը փոխհատուցելով պայմանագրային պարտավորությունները չկատարող ձեռնարկության հաշվին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Պետական պատվերի և պետական առաջադրանքի պայմանագրերի կնքման, փոփոխման, դադարեցման և չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում տնտեսավարող սուբյեկտի և պատվեր տեղադրող լիազորված մարմնի միջև ծագած, ինչպես նաև պատճառած վնասների փոխհատուցման վերաբերյալ վեճերը օրենսդրությամբ սահմանված կարգով լուծվում են դատարանի կամ պետական արբիտրաժի կողմից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1-1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994
Թ.
ՄԱՐՏԻ
30-ի N 140 ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԿԱԶՄԸ

 

1. Հանրապետական նշանակության պետական ծրագրերի իրագործում.

2. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումներ և մատակարարումներ.

ա) հանրապետական նշանակության պետական ծրագրերի իրագործում.

Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության և անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովում.

բնական աղետների հետևանքների վերացում, արտակարգ իրավիճակների և չնախատեսված աշխատանքների կատարումն ապահովելու համար անհրաժեշտ պաշարների կազմավորում և համալրում.

բ) կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, ընդհանուր օգտագործման տրանսպորտի, մշակույթի, սպորտի և ֆիզիկական կուլտուրայի, բնության պահպանության, հիդրոօդերևութաբանության ծառայության համակարգերի գործունեության ապահովում (արտադրանքի առանձին տեսակների անվանացանկով).

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների գործունեության ապահովում.

3. Հանրապետական ինվեստիցիաներ և ինվեստիցիոն ծրագրերի իրագործում.

4. Գիտական հիմնարար հետազոտությունների, ինովացիոն և պետական գիտատեխնիկական ծրագրերի մշակում.

5. Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստում.

6. Կադրերի պատրաստում բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում(ցերեկային ուսուցում).

7. Կադրերի վերապատրաստում.

8. Բնակչության բժշկական օգնություն և սպասարկում.

9. Հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հիմնարկների գործունեություն.

10. Երկրաբանահետախուզական աշխատանքներ.

11. Տպագրական արտադրանք (արտադրանքի առանձին տեսակների անվանացանկով).

12. Ռադիոհեռուստատեսային հաղորդումներ և գեղարվեստական ֆիլմեր.

13. Ստանդարտացման և չափաբանության ազգային համակարգի մշակման աշխատանքներ.

14. Բնակավայրերի գլխավոր հատակագծերի և ինժեներական պաշտպանության սխեմաների մշակում.

15. Գեոդեզիայի և քարտեզագրության աշխատանքներ.

16. Օդային բեռնափոխադրումներ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ