Գլխավոր տեղեկություն
Համար
N 335
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 1993 թ. N 335

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի ձևավորման աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի մասին» N 542, 1993 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի ձևավորման ու տեղադրման աշխատանքների կազմակերպման մասին» N 19, 1993 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի հաստատման մասին» N 215 որոշումներով հաստատված նորմատիվային փաստաթղթերի և հիմնադրույթների գործողության ժամկետը երկարաձգել 1994 թվականի համար:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) ելնելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման 1994 թվականի ծրագրի հիմնադրույթային մոտեցումներից, վերանայել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի կազմը, լրամշակել պետական պատվերով և պետական առաջադրանքով արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների և մատակարարումների կարգը.

բ) մինչև 1993 թվականի հուլիսի 30-ը Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին  և գերատեսչություններին հասցնել 1994 թվականի պետական պատվերով սահմանված պետական կարիքների բավարարման և ֆինանսավորման հայտ-պահանջագրերի ձևերը և արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) անվանացանկը:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին  և գերատեսչություններին` մինչև 1993 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն ներկայացնել 1994 թվականի պետական պատվերով սահմանված պետական կարիքների բավարարման և ֆինանսավորման հայտ-պահանջագրերը, համաձայն էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված ձևերի և արտադրանքի անվանացանկի:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) ներկայացված հայտ-պահանջագրերի համաձայն, մինչև 1993 թվականի հոկտեմբերի 15-ը կոնկրետացնել հանրապետական և տեղական նշանակության հաստատված պետական ծրագրերով 1994 թվականի համար նախատեսված միջոցառումները, ճշգրտել արտադրանքի գնումների և մատակարարումների ծավալները, կատարել պետական պատվերների նախնական ամրակցումներ ըստ պատվեր տեղադրող լիազորված մարմինների.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ վերլուծել և հաշվեկշռել 1994 թվականի պետական պատվերն ըստ բյուջեի ծախսի ուղղությունների և մինչև 1993 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի նախագծերի փաթեթը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.02.1995, N 67 ---------
30.03.1994, N 140 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան