ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՈՒԾԱՐՎՈՂ «ԵՐԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 352
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/10, հոկտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
31.10.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«31» հոկտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 1996 թ. N 352

Քաղ. Երևան

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ «ԵՐԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Երէլեկտրացանց» պետական ձեռնարկության լուծարման գործընթացում լինելու փաստը, էներգետիկայի համակարգում իրականացվող բարեփոխումներին աջակցման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարվող «Երէլեկտրացանց» պետական ձեռնարկությունն ազատել օրենքով սահմանված ժամկետներում հարկերի վճարումներն ուշացնելու համար 1996 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվարկված և պետական բյուջե չվճարված տույժերից 576000 հազ. դրամի չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 31-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան