ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՑԵՌՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 344
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/10, հոկտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
29.10.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«29» հոկտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 1996 թ. N 344

Քաղ. Երևան

 

«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՑԵՌՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայգազարդ» պետական կոնցեռնի ֆինանսատնտեսական վիճակը բարելավելու, Հայաստանի Հանրապետություն բնական գազի անընդհատ ներկրման համար նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայգազարդ» պետական կոնցեռնը ազատել հարկերի վճարման սահմանված ժամկետների ուշացման համար 1996 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված տույժերից` 364568 հազ. դրամի չափով, և հարկային օրենսդրության խախտման համար հաշվարկված ու չվճարված տուգանքներից` 43096 հազ. դրամի չափով:

2. «Հայգազարդ» պետական կոնցեռնի 1996 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված հարկերի` 1509212 հազ. դրամի չափով, վճարման ժամկետը հետաձգել մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 29-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան