ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2437-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2437-Ա

«20» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ մասով՝

1. Անհետաձգելի համարել.

1) «Երևան համայնքի սեփականություն համարվող Անդրանիկի փողոց հ.15 շենքի հ.35/1 բնակարանն անհատույց օտարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

2) «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց հ. 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

3) «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

4) «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոց  հ.7-11 հասցեում ավտոկայանատեղիի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

5) «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի փողոց հ.37/54 հասցեում բենզալցակայանի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

6) «Երևան քաղաքի քաղաքային թափոնների կառավարման ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

7) ««Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

8) «Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

9) «Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

10) «Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը («Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպությանը),

11) «Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը («Սիմֆոնիկ Ա» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը),

12) «Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

13) «Երևան քաղաքի ավագանու շահերը ներկայացնելու համար լիազորություններ վերապահելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

14) ««Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2025-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

15) «1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած դպրոցների և մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացները ուսումնասիրող Երևան քաղաքի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,

16) «Արտակ Գալստյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան