|
«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 1996 թ. N 144
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՋՐՏՆՏ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության ներկայացրած «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության համակարգի բարեփոխումների ծրագիրը (կցվում է):
2. սՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՑ:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ է |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՋՐՏՆՏ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
I. ընդհանուր դրույթներ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը հանրապետության տարածքում իր ենթակայությամբ գործող պետական դուստր ձեռնարկությունների միջոցով կազմակերպում և իրականացնում է`
ջրատնտեսական համակարգերի շահագործման, նորոգման, պահպանության, ոռոգման և ջրարբիացման նպատակով ջրի տրման, ջրահեռացման և բնապահպանական աշխատանքների կատարումն ու կառավարումը.
ոռոգման, ջրարբիացման համակարգերի, ջրհան կայանների, խորքային և շատրվանող հորատանցքերի, ջրամբարների և մյուս ջրատնտեսական օբյեկտների ու կառուցվածքների շահագործումը.
չորացման ցանցերի շահագործումը և գյուղատնտեսական հողատեսքերի մելիորատիվ վիճակի պահպանումը.
հանրապետության բնակավայրերից դուրս գտնվող գետերի ափապաշտպան կառուցվածքների պահպանումը, նորոգումը, ափամերձ գյուղատնտեսական հողատեսքերի ողողումից պաշտպանման աշխատանքները.
համաձայն միջազգային ակտերի` հանրապետության սահմանային և սահմանամերձ գետերի ու ջրամբարների ջրաբաշխման կարգավորումը:
II. Ծրագրի հիմնական ուղղությունները
Ելնելով հանրապետության արտադրական ենթակառուցվածքների համակարգի բարեփոխումների գործընթացից և նպատակ ունենալով ջրամատակարար ձեռնարկությունների ու ջրօգտագործողների փոխհարաբերությունները համապատասխանեցնելու շուկայական տնտեսության պահանջներին` նպատակահարմար է բարեփոխումների ճանապարհով սահմանազատել «Հայջրտնտ» ՀՆպձ-ի ու պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները` համակարգի սեփականությունը տարանջատելով հանրապետական սեփականության (միջտնտեսային նշանակություն ունեցող մասով թողնելով «Հայջրտնտ» ՀՆպձ-ի տնօրինմանը) և վարչատարածքային կազմավորումների սեփականության (ներտնտեսային նշանակություն ունեցող մասով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմանն ու համայնքների ձևավորմանը զուգընթաց սեփականաշնորհելու և ապապետականացնելու նպատակով):
Բարեփոխումների նպատակն է ձևավորել տնտեսավարման առանձին սուբյեկտներ, մի կողմից` միջտնտեսային նշանակության ջրատնտեսական համակարգերի շահագործող պետական ձեռնարկություններ, որոնց խնդիրներն են լինելու ջրաղբյուրից մինչև ներտնտեսային նշանակության ջրատնտեսական համակարգերի ջրի տրման սահմանված կետը ջրի տեղափոխումն ու պայմանագրային հիմունքներով ջրի մատակարարումը (վաճառքը), իսկ մյուս կողմից` ներտնտեսային նշանակության ջրատնտեսական համակարգերի շահագործող ձեռնարկություններ (տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի հանրապետության օրենքի ընդունմանն ու համայնքների ձևավորմանը զուգընթաց սեփականաշնորհվող և ապապետականացվող), որոնց խնդիրներն են լինելու իրենց տնօրինմանը հանձնված ջրատնտեսական համակարգերի շահագործումը, ջրօգտագործողների միջև ստացված ջրի բաշխումն ու ջրի վարձի գանձման ապահովումը:
Ելնելով վերոհիշյալից` ծրագիրը նախատեսում է հետևյալ միջոցառումները`
1. Վերակազմավորել «Հայջրտնտ» ՀՆպձ-ի համակարգի նախկին 38 շրջանի ջրատնտեսական արտադրական դուստր ձեռնարկությունները և Արաքսի ջրհան կայանների միջտնտեսային արտադրական դուստր ձեռնարկությունը (ջկմադձ) միջտնտեսային (հանրապետական) և ներտնտեսային նշանակության դուստր ձեռնարկությունների` նախատեսելով դրանց կողմից ջրատնտեսական համակարգերի համապատասխան կառուցվածքների շահագործումն ըստ օգտագործման նշանակության:
միջտնտեսային նշանակության գործող 38 ջրատնտեսական արտադրական դուստր ձեռնարկությունը և Արաքսի ջրհան կայանների միջշրջանային արտադրական դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Հայջրտնտ» ՀՆպձ-ին ենթակա հանրապետական նշանակության ջրատնտեսական համակարգերի 13 դուստր ձեռնարկության` ելնելով համակարգի փաստացի տեղաբաշխման առանձնահատկություններից:
2. «Հայջրտնտ» ՀՆպձ-ին ենթակա հանրապետական նշանակության միջտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկությունները (մջհդձ) պայմանագրային հիմունքներով ջուրը ներտնտեսային ջրատնտեսական համակարգի դուստր ձեռնարկություններին են մատակարարում (վաճառում)` ջրի տրման-ընդունման սահմանված կետերում:
միջտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկությունները ջուրը ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություններին են մատակարարում (վաճառում) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության հաստատած միասնական մեծածախ գնով` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:
3. Ներտնտեսային ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկությունները (նջհդձ) ջուրը ջրօգտագործողներին են մատակարարում (վաճառում) իրենց սահմանած մանրածախ գներով` ելնելով մեծածախ գնից, շահագործման լրացուցիչ ծախսերից և շահութաբերության չափից, համաձայնեցնելով համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
4. Համաձայն հայաստանի հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 25-ի «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրության հաստատման մասին» N 603 որոշման, «Հայջրտնտ» հնպձ-ն իրականացնում է իր ենթակայության ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություններից գանձվող ջրի վարձից գոյացած միջոցների կենտրոնացում և վերաբաշխում:
5. «Հայջրտնտ» հնպձ-ն իր ենթակայության ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկություններից շահութահարկի գանձումն իրականացնում է կենտրոնացված կարգով` ամփոփ հաշվեկշռի (մնացորդային) շահույթից:
6. «Հայջրտնտ» հնպձ-ի շրջանային Ջհադձ-ների և Արաքսի Ջկմադձ-ի վերակազմավորումը միջտնտեսային և ներտնտեսային ջհդձ-ների, ինչպես նաև միջտնտեսային նշանակության ջրատնտեսական համակարգերի բազայի վրա 13 հանրապետական նշանակության ջհդձ-ների ստեղծումն ի
րականացվելու է 1996 թվականի ընթացքում:7. Վերակազմավորված ներտնտեսային նշանակության ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկությունների սեփականաշնորհումն իրականացվելու է տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմանն ու համայնքների ձևավորմանը զուգընթաց, իսկ ապապետականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Անցումային ժամանակաշրջանում`
1. 1996 թվականին նջհդձ-ների կողմից ջրօգտագործողներին մատակարարվող (վաճառվող) ջրի վարձի միասնական սակագները (մեծածախ և մանրածախ) կենտրոնացված կարգով սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Ներտնտեսային նշանակության ջրատնտեսական համակարգերը հանձնվում են համայնքների տնօրինությանը, կամ համայնքների միջնորդությամբ սեփականաշնորհվում են ջրօգտագործողների միություններին, ընկերություններին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապապետականացվում են:
3. «Հայջրտնտ» հնպձ-ի համակարգի մյուս պետական (3 շինարարական, 2 տրանսպորտային, 2 մեխանիկական նորոգման և 1 սպասարկող) ձեռնարկություններն ընդգրկվում են պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996 և 1997 թվականների ծրագրերում` վերահսկիչ փաթեթի իրավունքը վերապահելով «Հայջրտնտ» հնպձ-ին: