«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«19» հոկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 1996 թ. N 337
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 5-ի «Օշարակ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհելու մասին» N 74 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 2-րդ կետից հանել «ֆիրմային խանութ N 2 (Երևան, Աբովյան 1/1)» բառերը.
բ) որոշումը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 21-րդ կետով.
«21. «Օշարակ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել N 2 ֆիրմային խանութը (Երևան, Աբովյան 1/1) և այն թողնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության տնօրինությանը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 19-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |