«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«14» հոկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 1996 թ. N 332
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության տնօրինության տակ գտնվող շենքերի և շինությունների վերանորոգման համար 1995 թվականին կատարված աշխատանքների դիմաց ժամանակին վճարում չստացած և հարկային պարտավորությունները չկատարած Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության տնտեսական վարչության շինվերանորոգման ձեռնարկության ֆինանսական վիճակի բարելավման նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության տնտեսական վարչության շինվերանորոգման ձեռնարկությունն ազատել 1996 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկերի վճարման ուշացման համար հաշվարկված և բյուջե չվճարված տույժերից` 22718,8 հազ. դրամի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 14-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |