«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» հոկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 1996 թ. N 326
Քաղ. Երևան
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասի պատանի տուրիստների կայանի համալիրը հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինությանը։
2. Հաշվի առնել տուրիզմի և էքսկուրսիաների հայկական հանրապետական խորհրդի համաձայնությունը Կապան քաղաքի Շահումյան թաղամասի տուրիստական հանգրվանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն անհատույց հանձնելու մասին և Կապան քաղաքի N 14 մսուր-մանկապարտեզի շենքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել տուրիզմի և էքսկուրսիաների հայկական հանրապետական խորհրդին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված օբյեկտների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 7-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|