«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«18» սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 1996 թ. N 307
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՈԴԵԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել մարդասիրական օգնության կարգով ստացված թմրադեղերի խմբին պատկանող կոդեին հակահազային դեղամիջոցը (10 հազ. դեղահաբ), որի ներկրվող քանակությունը թույլատրելի է Հայաստանի Հանրապետությունում այդ դեղամիջոցի համար գործող թույլատրված չափաքանակի (քվոտայի) սահմաններում։
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված դեղամիջոցի ներմուծման անվտանգությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 18-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |